Պեկին-2022. Հոկեյի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչի զույգերը
ՍՊՈՐՏՊեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնի են տափօղակով հոկեյի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչի զույգերը։ Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 16-ին։
ԱՄՆ - Սլովակիա
Ռուսաստան - Դանիա
Ֆինլանդիա - Շվեյցարիա
Շվեդիա - Կանադա
Կիսաեզրափակիչի առաջին զույգը կկազմեն ԱՄՆ - Սլովակիա եւ Ֆինլանդիա - Շվեյցարիա դիմակայությունների հաղթողները, երկրորդ զույգը՝ Ռուսաստան - Դանիա եւ Շվեդիա - Կանադա դիմակայությունների հաղթողները։
Կիսաեզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 18-ին, երրորդ տեղի համար խաղը՝ փետրվարի 19-ին, եզրափակիչը՝ փետրվարի 20-ին։