ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Երևանն ու Բաքուն պետք է առանց շտապելու սահմանազատում իրականացնեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցը առաջնային է, բայց այն չի կարող հապճեպ լուծվել։ Այս մասին ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Փորձագետը համոզված է, որ սահմանազատման և սահմանագծման հարցում ավելորդ շտապողականությունը չի ապահովի կայունություն տարածաշրջանում։ Բացի այդ, պետք է հիշել, որ Ղարաբաղի հարցը նույնպես ոչ մի կերպ չի վերացել։ «Մենք երկու տարբեր մոտեցումներ ենք տեսնում. Բաքուն խոսում է հակամարտության ավարտի մասին, Հայաստանի իշխանությունն ընդգծում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, բայց այդ հարցը հետին պլան է մղվել, հիմա առաջին պլանում սահմանի խնդիրն է»,- պարզաբանել է Մարկեդոնովը: Միաժամանակ նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայկական կողմից նկատելի է որոշակի շտապողականություն  սահմանազատման հարցում։ Փորձագետը ենթադրել է, որ դա պայմանավորված է Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններով, որոնց արդյունքը լուրջ ընդդիմության բացակայության պայմաններում կարող է լինել ողջ իշխանության կենտրոնացումը Փաշինյանի ձեռքում։ Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով լիովին վերահսկում է իր երկիրը, մեկ այլ խնդիր ունի. ադրբեջանական հասարակությունը գոհ չէ ղարաբաղյան պատերազմի արդյունքներից և այն ավարտված չի համարում։ Միևնույն ժամանակ, Մարկեդոնովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բավական լիազորություններ և միջոցներ ունեն «զգույշ փոխզիջման» գնալու համար, սակայն սահմանազատումն այնքան էլ հեշտ չի լինի։ «Դա նման չէ բնակարանի պլանավորումը փոխելուն. համատիրությունից թույլտվություն ստանալ, հարևաններին հարցնել և վերջ, - նկատել է փորձագետը,- լուրջ խնդիրներից մեկը քարտեզների ընտրությունն է, որոնց վրա պետք է հենվել սահմանազատման համար, պետք է որոշել, թե վիճելի տարածքներն ու անկլավները ում են պատականում, խորհրդային տարիներին այդ ամենը որևէ նշանակություն չուներ, իսկ հիմա ունի»։

Միաժամանակ Մարկեդոնովն ընդգծել է, որ Ռուսաստանի խնդիրն Անդրկովկասում կողմերից մեկին աջակցելը իսկ մյուսին ջարդելը չէ։ Ռուսաստանի շահերից է բխում գտնել հավասարակշռված և փոխզիջումային խաղաղություն, որը կապահովի տարածաշրջանի կայուն գոյությունը տարիներ շարունակ։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular