ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոյի անվան ցատկահարթակ. Հայաստանի վարչապետը որոշել է վարկանիշը լրացնել Բելառուսի նախագահի անհարմար արտահայտության վրա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

info24.ru-ն գրում է, որ Երևանում բուռն են արձագանքել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է դառնա Միութենական պետության մաս։ «Հայաստանը գնալու տեղ չունի: Ի՞նչ եք կարծում, նրանք ինչ-որ մեկին պետք են: Նրանք դա արդեն տեսել են, դա տեսել է Նիկոլ Վովաևիչը (Փաշինյանը)»,- ասել է Լուկաշենկոն վստահություն հայտնելով, որ նախկին խորհրդային մյուս հանրապետությունները ևս շուտով կմիանան «ԽՍՀՄ 2.0» ձևաչափին։

Բանը հասել է նրան, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով Ազգային ժողովում հեռակա պատասխան է տվել Բելառուսի ղեկավարին։ Նա հասկացնել է տվել, որ Լուկաշենկոն այնպիսի համաշխարհային քաղաքականության գործիչ չէ, ում կարծիքն արժե լսել։ Ըստ Փաշինյանի Հայաստանը չի կարող համեմատվել Բելառուսի հետ, քանի որ առաջինը «ժողովրդավարական պետություն է», իսկ երկրորդը ոչ։ Որպես փաստարկ նա հիշեցրել է, թե ինչպես էր Լուկաշենկոն նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների ժամանակաշրջանում Կալաշնիկով ինքնաձիգով շրջում Մինսկում։ «Հայաստանում էլ են իրադարձություններ տեղի ունեցել: Բ այց երբևէ տեսե՞լ եք, որ ես ավտոմատով քայլեմ փողոցներով». - ասել է Փաշինյանը: Հանուն արդարության պետք է ասել, որ նա իսկապես ավտոմատով չի շրջել, շրջել է միայն մուրճով։ Ըստ վարչապետի Հայաստանի քաղաքական համակարգի դեմոկրատական ​​բնույթի ևս մեկ ապացույց է այն, որ կրկին ի տարբերություն Բելառուսի,Հայաստանում ընտրությունները «կեղծված չեն», և այդ փաստն ընդունել են «միջազգային գործընկերները»։ Փաշինյանը կարծես թափանցիկ ակնարկել է, որ Լուկաշենկոն պարզապես խանդով է վերաբերվում հայկական ժողովրդավարությանը և համաշխարհային հարթակում դրա ճանաչմանը։ «Երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության գագաթնաժողովի, իսկ մյուս պետություններին չեն հրավիրում, նրանք վիրավորվում են։ Երբ Հայաստանին ասում են ժողովրդավարական երկիր, իսկ իրենց  չեն ասում, վիրավորվում են։ Երբ ասում են, որ Հայաստանում իշխանությունը լեգիտիմ է, բայց ոչ լեգիտիմ է իրենց երկրներում, վիրավորվում են»,- ԱԺ պատգամավորներին բացատրել է Փաշինյանը։

Այնուամենայնիվ օդում կախված է մնում հարցը, թե ինչո՞ւ է Փաշինյանը այդքան ուշադրություն դարձրել Լուկաշենկոյի խոսքերին, եթե դրանք ուշադրության արժանի չեն։ Գուցե՞ վարկանիշի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular