ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը չի ուզում հարցաքննել Փաշինյանին․ փաստարկները համոզիչ չեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը երեկ նիստ է գումարել և կողմ քվեարկել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի աշխատակարգին։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների չորս պատգամավորները լքեցին հանձնաժողովի դահլիճը՝ հրաժարվելով մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։

Ընդդիմությունն իր բոյկոտը բացատրում է այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարող օբյեկտիվորեն քննել իրենց իսկ գործողությունները: «Օբյեկտիվ քննություն հնարավոր է, երբ որ քննիչ հանձնաժողովի մեծամասնությունը չի պատկանում այն քաղաքական ուժին, որի իշխանության օրոք սանձազերծվել է Ադրբեջանի կողմից պատերազմ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նկատմամբ», - հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Այն, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են պատերազմի հանգամանքների հետաքննությունը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի արդարացման գործընթացի վերածելու համար, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Սակայն տարօրինակն ընդդիմության վարքագիծն է։ Ընդդիմադիր պատգամավորները կարող էին և պետք է մասնակցեին նիստերին, հնարավորություն ունենային հարցեր ուղղել թե՛ առաջինը հարցաքննվելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանին, թե՛ մյուս քաղաքական և ռազմական պատասխանատուներին։

Փոխարենը, ընդդիմությունը նախընտրում է բոյկոտը, որի պայմաններում որևէ կերպ չի կարող վերհանել իշխանության ապօրինությունները։ Նախքան դահլիճը լքելը բանավեճ տեղի ունեցավ ընդդիմադիր Գեղամ Նազարյանի և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի միջև։ Նազարյանը դժգոհեց, որ հանձնաժողովի ստեղծման որոշումը խնդրահարույց է։ «Ստեղծվում է սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները.... ո՞ւմ կողմից սանձազերծված, ի՞նչ ռազմական գործողություններ, նույնիսկ էն սկիզբը իրենք արդեն սխալ են դրել», - նշել է Նազարյանը: «Պարզ էր չէ՞, որ Ադրբեջանի կողմից, բայց այս պատերազմը կարող է պարզվի՝ ոչ միայն Ադրբեջանի կողմից էր», - արձագանքել է Անդրանիկ Քոչարյանը:

Լեզվական սայթաքո՞ւմ էր, թե՞ հստակ գիտակցված արտահայտություն, բարդ է ասել, սակայն Քոչարյանի խոսքից ակնհայտ է, որ գործող իշխանությունները մտադիր են մեղավոր կարգել ոչ միայն զինվորականությանը, այլև նախկիններին, որոնց շահերն էլ, ի դեպ, պետք է ԱԺ-ում պաշտպանեին ընդդիմադիր պատգամավորները։ Արդեն նիստից հետո իշխանական պատգամավորները հայտարարեցին, թե առաջին հրավիրյալներից մեկը կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դա Նիկոլ Փաշինյանի ցանկությունն է, և ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, բա տենց հնարավորությունը մեր ընդդիմադիր գործընկերները ո՞նց իրանց ձեռքից բաց թողեցին, քանի ժամ ուզում էին, ինչ հարց ուզում էին», - ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ էության, ընդդիմությունը իշխանությանը շանս է տալիս՝ անել ինչ ցանկանում է, ինչպես ցանկանում է, և այդ ամենը՝ առանց դիմադրության։


Արշակ Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular