ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլհամ Ալիևը շարունակում է յուրացնել զավթած տարածքները, իսկ Փաշինյանը լուռ է ձկան պես

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իլհամ Ալիևը շարունակում է յուրացնել զավթած տարածքները, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են հնարավորինս զերծ մնալ թշնամական գործողություններին արձագանքելուց։ Ընդ որում, ուշագրավ է ալիևյան վարչախմբի շտապողականությունը թե՛ Արցախից խլած տարածքների յուրացման, թե՛ Հայաստանին խաղաղության պայմանագիր հարկադրելու հարցում։

Թերևս, Ադրբեջանն ինքն էլ որոշակի մտավախություններ ունի և ցանկանում է կանխել որևէ քաղաքական զարգացում։ Երեկ Ադրբեջանի նախագահն այցելել է Աղդամ, որտեղ մասնակցել է հյուրանոցի հիմնարկեքի, խոստացել բնակելի թաղամաս ու հիվանդանոց կառուցել։ Աղդամում առաջինը կառուցել են երկու էլեկտրակայաններ, որոնք միացվել են Ադրբեջանի ընդհանուր ցանցին։

«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հիման վրա՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման պայմանով: Բայց ադրբեջանցի ժողովուրդը երբեք չպետք է մոռանա այս դաժանության մասին։ Ոչ ոք չպետք է մոռանա: Եվ վստահ եմ, որ այսօր տարվող աշխատանքները, այդ թվում բանակաշինության ոլորտում, ավելի կուժեղացնեն Ադրբեջանը՝ ի պատասխան Հայաստանում գլուխ բարձրացրած ռևանշիստական ուժերի», - ասել է նա: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամ արդեն երրորդ անգամ այցելող Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենք միշտ ապրելու են այդ տարածքներում, և կոչ է արել ադրբեջանցի գործարարներին տեղում ներդրումներ անել:

Աղդամում Ադրբեջանի առաջնորդը առիթը բաց չի թողել վերստին հայերին մեղադրելու ադրբեջանական մշակութային արժեքները ոչնչացնելու համար: Աղդամի Ջումա մզկիթի մոտ Ալիևը հայտարարել է, թե օկուպացիայի տարիներին հայերը ավերել են Աղդամի բոլոր կառույցները և մեծապես վնասել ու պղծել են այդ մզկիթը: «Հայերը պղծել են այս մզկիթը, այստեղ կովեր, խոզեր են պահել: Նրանք անպատվել են ոչ միայն ադրբեջանցի ժողովրդին, այլև ողջ իսլամական աշխարհը: Այստեղ ոչ մի շենք կանգուն չի մնացել, բացի այս կիսաքանդ մզկիթից»:

Արցախի եկեղեցիներից հայկական հետքը հեռացելու Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին Ալիևը նաև պնդել է, թե իրենք շարունակելու են աշխարհին ցույց տալ հայերի վանդալիզմը։ Հայկական հետքը վերացնող, մշակութային ժառանգությունը վնասող Ալիևը նաև ահռելի գումարներ է ծախսում՝ միջազգային ասպարեզում իր քարոզչական թեզերն առաջ մղելու համար։ Փոխարենը, Հայաստանի ապիկար իշխանությունները յոլա են գնում երբեմն-երբեմն ԱԳՆ՝ ոչինչ չասող հայտարարություններով՝ ըստ էության, թշնամուն մանևրելու, Հայաստանի միջազգային հեղինակությունը փոշիացնելու հնարավորություն տալով։

Արմինե Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular