ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … հավատարմության գոտի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հավատարմության գոտին, կամ առաքինության գոտին  մեխանիկական սարք է, որը արգելակում է սեռական ակտի իրականացնելը: Որոշ այսպիսի գոտիների նպատակն է արգելել մաստուբացիան: Դրանք մետաղից կամ կաշվից պատրաստված յուրօրինակ  ներքնազգեստ են, որոնք անմատչէլի են դարձնում կնոջ, կամ տղամարդու սեռական օրգանները։ Կնոջը տղամարդկանց ոտնձգություններից պաշտպանող արտասովոր այդ սարքն առաջին անգամ հայտնվել է Հին Հունաստանում: Ստրկուհիներին հագցնում էին երկու գծով կաշվե գոտիներ. առաջինը գրկում էր գոտկատեղը, իսկ մյուսն անցնում էր ոտքերի արանքով: Գոտու գլխավոր նպատակը հղիությունից պաշտպանելն էր: Հղի լինելով՝ կինը չէր կարող աշխատել, իսկ ստրկատիրոջն այդպիսի շրջադարձը ձեռնտու չէր: Հին հույների մտահղացումը գործածում է գտել  Միջնադարում: Կնոջը «կողպեքով» փակելու ավանդույթի մտահղացման հեղինակը համարվում է գերմանական մի կայսր  (պատմությունը լռում է նրա անվան հարցում): Ամեն անգամ, մեկնելով իր տիրույթների սահմաններ, խանդոտ ամուսինը դարբնին ստիպում էր կնոջը երկաթե գոտի հագցնել, որը վերադառնալիս անձամբ էր հանում: Առաքինության գոտի կրելը իրենից փորձությունների մի ամբողջ շարք էր ներկայացնում. բազմաթիվ փականներից կազմված ահռելի կոնստրուկցիան փակում էր կնոջ մարմնի ստորին հատվածը: Գոտու վրա միայն մի փոքր բացվածք էր լինում, որի միջոցով հնարավոր էր հոգալ բնական կարիքները, իսկ անձնական հիգիենայի մասին խոսք լինել չէր կարող: Գոտու միակ բանալին պահվում էր ամուսնու մոտ: Արդյունքում գերմանական միապետի հայտնագործությունը տղամարդկանց դուր է եկել: Նման գոտիների լավագույն նմուշները պատրաստվել են Վենետիկում ու Բերգամոյում, ինչի արդյունքում էլ նրանք ստացել են «բերգամյան փական» կամ «վենետիկյան վանդակ» անվանումները: Ավելորդ չէ նկատել, որ «առաքինության գոտին» բավական թանկարժեք «զարդ» է եղել: Դրանից օգտվել է հիմնականում իշխող դասակարգերը՝ վաճառականները, բուրժուզիան ու իշխանները և այդ իսկ պատճառով այն մեծ տարածում չի ունեցել:

Հետագայում հավատարմության գոտիների օգտագործման աճ է արձանագրվել 19-րդ դարում Անգլիայում: Բայց դրանք արդեն  օգտագործվել են բժշկական նպատակներով և տղաների համար, որպեսի նրանց հետ պահեն օնանիզմից: Այն ժամանակ համարվում էր, որ մաստուբացիան բերում է կուրության, խելագարության և հանկարծամահության: Առաջին այն ժամանակվա արտադրված առաքինության գոտին ստեղծվել է 1889 թվականին: 1917 թվականին նույն Անգլիայում արդեն սկսել են նորարարական գոտիներ արտադրել, դրանք կոչվել են «ինքնաեռային վարտիքներ», կամ այլ կերպ «հակամաստուբացիոն կոստյում»: Դրանք իրենից ներկայացրել են գոտկատեղում մետաղական գոտիով կաշվե կիսավարտիք, որը անհնար է հանել առանց կողմնակի օգնության: Առաքինության գոտիների արտադրության էլ ավելի աճ է արձանագրվել վերջին 50 տարվա ընթացքում: Այս դեպքում սակայն գոտիները նախատեսված են ոչ թե սեռական ակտը կանխարգելելու, այլ խթանելու համար: Բանն այն է , որ «Սեքս խանութներում» սադոմազոխիստական և ԲԴՄՍ արտադրանքի մեծ պահանջարկ է առաջացել: Բացի դա ինչպես Միջնադարում այնպես էլ հիմա կան խանդոտ ամուսիններ, որոնք պատվիրում են անհատական առաքինության գոտիներ իրենց կանանց կամ ամուսինների համար: Արդյունքում առաքինության գոտիները ամբողջ աշխարհում ներկայումս էլ ավելի շատ են վաճառվում, քան եղել է Միջնադարում: Պարզ է , որ հիմա գոտիները պատրաստում են ժամանակակից նյութերից և նրանք այնքան էլ անհարմար չեն: Եվրոպայում կան վարպետներ, որոնք տարեկան 150-200 հատ անհատական առաքինության գոտիների պատվերներ են ընդունում: Այս ամենով հանդերձ աշխարհում դեռևս կան անկյուններ, որտեղ առաքինության գոտիները օգտագործվում են ըստ բուն նշանակության: Օրինակ ժամանակակից Ինդոնեզիայում չինացիների նկատմամբ վատ վերաբերվելու պայմաններում չին կանայք կրում են առաքինության գոտիներ, որպեսի չբռնաբարվեն: Նմանապես նույն Ինդոնեզիայում որոշ մերսման սրահներում ադմինիստրացիայի պահանջով մերսող կանայք աշխատանքի ժամանակ կրում են առաքինության գոտի, որպեսի ցույց տան հաճախորդներին, որ իրենց սրահում սեռական ծառայություններ չեն մատուցվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular