ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլն օգնում է Թուրքիային և Ադրբեջանին գաղութացնել Հայաստանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ ռուս-թուրքական դաշինքը Երևանի իր գործակալների աջակցությամբ Հայաստանին մղում է դեպի նախատեսված Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային միջանցք։ Դա երկարաժամկետ խնդիր է և մարտահրավեր հայ ժողովրդի կենսական շահերին։ Երևանի կառավարությունը պատրաստվում է թույլատրել, որ Հայաստանի տարածքով անցնեն այն երկու երկրների գնացքները, որոնք պարբերաբար հարձակվում են հայ խաղաղ բնակչության վրա, ամրանում օկուպացված հայկական հողերում ոչնչացնելով մշակութային ժառանգության օբյեկտները։ Ի՞նչ է դա, եթե ոչ դավաճանություն: Մոռացեք առևտրի մասին կեղծ խոսակցությունները: Թուրքիան և Ադրբեջանը բավարար ապրանքներ չունեն նույնիսկ 2017 թվականին բացված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու համար, որը դեռ վնասով է աշխատում. տարեկան 5 մլն տոննա բեռնափոխադրման նախագծային հզորությամբ երկաթուղին իր գոյության հինգ տարիների ընթացքում փոխադրել է ընդամենը 1 մլն տոննա բեռ։ Այսինքն Չինաստանը չի օգտվում դեպի Եվրոպա այդ ուղուց  տարբեր պատճառներով, այդ թվում այն պատճառով, որ չի ցանկանում սուբսիդավորել անգլո-թուրքական գաղութային հավակնությունները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ 

Երկաթուղին այլ ձևով արտահայտվող ռազմական քաղաքականության է։ Բերենք մի քանի օրինակներ։ 20-րդ դարի սկզբին Նիկոլայ 2-րդ ցարը կառուցել է Անդրսիբիրյան երկաթուղին ոչ թե Պրիմորիեից ձուկ կամ խավիար տեղափոխելու, այլ Սիբիրը և Հեռավոր Արևելքը կառավարելու համար։ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող ֆրանսիական գաղութային կայսրությունը նույն պատճառներով ցանկանում էր կառուցել Տրանսսահարա երկաթուղին։ Բրիտանացիները նախագծել էին երկաթուղի Կահիրեից դեպի Հարավային Աֆրիկյան Քեյփթաուն, ոչ թե առևտրային նկատառումներով, այլ մայրցամաքի գաղութները կառավարելու համար... Իոսիֆ Ստալինը աբխազական երկաթուղու կառուցումն ավարտել է 1943 թվականին (երբ Լենինգրադը դեռ գերմանական շրջափակման մեջ էր) ոչ թե աբխազական մանդարիններ տեղափոխելու, այլ Կովկասում պատերազմին նախապատրաստվելու և Իրանը գաղութացնելու համար։ Իրանցի պաշտոնյաները կարող են դեռ երկար ժամանակ քաղաքավարի մնալ Բաքվի և Անկարայի հետ, բայց նրանք բոլորից էլ լավ են հասկանում, որ Հայաստանով անցնող թյուրքական միջանցքը «դամոկլյան սուր» է Պարսկաստանի վրա, ուստի նրանց անհրաժեշտ է միջանցք հայկական Սյունիքով դեպի Վրաստան և Սև ծով։ Հիմա ուղղակի խնդիրը այն է, որ հայությունը դեռ չունի այնպիսի իշխանություն, որն ի վիճակի է աշխատել հայկական շահերի համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular