ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեկվա Երկրաշարժը տեղի է ունեցել Ջավախեթիի լեռնաշղթայում, որը հրաբխային ծագում ունի․ սեյսմոլոգներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաճախակի արձանագրվող երկրաշարժերը մեր տարածաշրջանի համար լուրջ վտանգ են հանդիսանում, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է սեյսմոլոգ Լաշա Սուխիշվիլին՝ անդրադառնալով Սամեբա գյուղի մոտակայքում վերջին շրջանում հաճախ գրանցվող երկրաշարժերին։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում երեկ հերթական երկրաշարժն արձանագրվեց բավականին ուժգին՝ 6,52 մագնիտուդ հզորությամբ։ Ավելի ուշ, ողջ գիշերվա ընթացքում ակտիվ սեյսմիկ գոտի համարվող այս տարածքում 6 հետցնցում է եղել, այդ թվում Դմանիսիի շրջանի գյուղ Սամեբայում, որը ևս գտնվում է ՀՀ սահմանին:

«Երեկ Երկրաշարժը տեղի է ունեցել 22:25-ին Ջավախեթիի լեռնաշղթայում, Հայաստանի հետ սահմանին. Այս տարածքում պարբերաբար թույլ երկրաշարժեր են տեղի ունենում, թեև այս անգամ այն ​​6-7 բալ ուժգնությամբ էր։ Նման ուժգնության երկրաշարժը բավականին վտանգավոր է և Վրաստանի, և ամբողջ տարածաշրջանի համար, բայց բարեբախտաբար այս անգամ էպիկենտրոնը գտնվում էր խիտ բնակեցված վայրերից հեռու։ Հատկանշական է, որ երեկվա երկրաշարժի էպիկենտրոնը հենց նույնն վայրն էր, որտեղ ողջ ամռան ընթացքում պարբերաբար երկրաշարժեր էին գրանցվում»։

Սեյսմոլոգ Գիորգի Ախալաիան ասում է, որ պատճառը գյուղի հրաբխային ծագումն է․

«Սամեբա գյուղը հրաբխային ծագում ունեցող լեռնաշղթայի վրա է։ Որը պարբերաբար բնութագրվում է սեյսմիկ ակտիվությամբ։ Այստեղ սեյսմիկ երևույթներ տեղի են ունենում որոշակի ընդմիջումներով: Երեկվա երկրաշարժը բավականին զգացվեց է թե՛ արեւմտյան, թե՛ արեւելյան Վրաստանում, բարեբախտաբար լուրջ փլուզումներ չկան, այնուամենայնիվ հայտնի է էպիկենտրոնի մերձակայքում պատերի ճեխքվածքների մասին, դրանք կապված են տան դիրքից և օգտագործված շինանյութերից նաև»։

Ախալաիան հայտնում է, որ մինչ այժմ վերջին ուժգին երկրաշարժը Վրաստանում գրանցվել էր անցյալ տարի՝ 5,1 մագնիտուտ հզորությամբ։

«Երեկվա երկրաշարժն այս շրջանում (Վրաստանի և Հայաստանի սահմանին) ավելի ուժգին էր։ Այսպիսի երկրաշարժերը մեր երկրում և մեր ողջ տարածաշրջանում շատ վատ հետևանքներ կարող է ունենալ հատկապես քաղաքների համար, որտեղ կան բարձրահարկ շենք-շինություններ, օրինակ Թբիլիսիի համար։ Քանի որ Սամեբա գյուղն այնքան էլ զարգացած չէ ենթակառուցվածքների առումով և, հետևաբար, ծանրաբեռնված չէ բարձր շենքերով, այնտեղ ավելի քիչ վնաս կարող է պատճառել։ Այնուամենայնիվ, սեըսմիկ առումով գյուղը խիտ բնակեցման համար հարմար չէ, բնակիչները պիտի ունենան անհրաժեշտ տեղեկություն ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ» — նկատում է սեյսմոլոգը։

Երկրաշարժը ուժեղ է զգացվել Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակիչ Հարություն Հովսեփյանը նշում է, որ առաստաղից պոկվել է մեծ ջահը․

«Հյուրասենյակի ջահը մի պահ ցնցվեց ու մեծ հզորությամբ ընկավ հատակին, բարեբախտաբար այլ լուրջ վնաս չենք կրել։ Ցնցումները զգալուն պես դուրս եկանք տնից՝ փորձելով դուրս գալ շենքից, բոլորը դրսում էին, ասում էին՝ Սպիտակի երկրաշարժի հետցնցումները վերհիշեցինք» — «Ալիք Մեդիային» պատմում է Հովսեփյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular