ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան հնարավոր է՝ պետք է շարունակենք ծխախոտի դեմ պայքարը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հակածխախոտային» հայտնի օրենքով՝ մարտի 15-ից հանրային սննդի փակ և բաց կետերում ծխելը կարգելվի:

Այս թեմայի մասին զրուցել ենք Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

Անդրադառնալով նոր որոշմանը` մասնագետն ասաց․ «Սա ճիշտ ուղղություն է, որովհետև այդ ճանապարհն ապացուցել է իր արդյունավետությունը, հատկապես ավելի երիտասարդներին ծխել սկսելուց պաշտպանելու ուղղությամբ, այս առումով, միանշանակ, ճիշտ ճանապարհ է: Որքան հնարավոր է՝ պետք է շարունակենք ծխախոտի դեմ պայքարը, այդ թվում նաև՝ ծխախոտի գների բարձրացման մասով, որովհետև Հայաստանում դրանք ամենացածր գին ունեցող ապրանքներից են»:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր կլինի այս սահմանափակումը կյանքի կոչել` մասնագետն ասաց․ « Այդ առումով, անկեղծ ասած, կդժվարանամ որևէ բան ասել: Կառավարությունն ինքը պետք է գնահատի՝ որքանո՞վ է իրատեսական համարում արգելքների կիրառումը, որովհետև նույն քովիդի արգելքների հետ կապված՝ մենք տեսանք, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէր, հետևաբար այստեղ կառավարությունը պետք է շատ լուրջ ուսումնասիրություն անի ու հասկանա՝ որքանով է հնարավոր դա կյանքի կոչել: Բայց որ միանշանակ ճիշտ ճանապարհ ու մոտեցում է, երկրորդ կարծիք լինել չի կարող»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular