ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունը պատրաստվում է երկաթուղի կառուցել Ադրբեջանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են երկաթուղի կառուցել Ադրբեջանն ու Նախիջևանը իրար միացնելու համար։ Շուրջ մեկ ամիս առաջ աշխատանքային խումբ է ձևավորվել, որը ղեկավարում է ոչ անհայտ Արտաշես Թումանյանը՝ ներկայումս Նիկոլ Փաշինյանի խորհրդական, իսկ նախկինում՝ Իրանում Հայաստանի դեսպան։

Աշխատանքային խումբը զբաղվում է երկաթուղու հայտնի հատվածի հայաստանյան տեղամասերի վերականգնման աշխատանքներ կառավարմամբ՝ Երասխի 1 կմ-ից ավելի հատվածը և Մեղրիի 45 կմ երկարությամբ հատվածը: Աշխատանքային խումբն այսօր երրորդ նիստն է գումարելու՝ քննարկելու երկաթուղու վերակառուցման հնարավորությունները, իսկ երկու շաբաթվա ընթացքում մասնագիտական խումբ կգործուղվի երկաթուղու երկու հատվածները։

Թումանյանը հայտնել է, թե հատկապես Մեղրիի որ հատվածն է այդ իմաստով խնդրահարույց, տեղում ինստրումենտալ գործիքային մանրամասն հետազոտություն անելու: Մինչ փաշինյանական իշխանությունը փորձում է շեղել ու մոլորեցնել հանրությանը, համոզել, թե «միջանցքային տրամաբանություն» չի լինելու, մյուս կողմից կատարում է Ադրբեջանի բոլոր ցանկությունները։ Արտաշես Թումանյանը նշել է, որ երկաթուղու կառուցումը կսկսվի, եթե պայմանավորվածություններն ամրագրվեն փաստաթղթով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ինչ-որ պահի հայ ժողովրդին կրկին փաստի առաջ են կանգնեցնելու, մի գիշերում ստորագրեն փաստաթուղթը և այն, որպես կայացած իրողություն՝ հրամցնեն Հայաստանի բնակչությանը։

Բնական է, որ նման պայմաններում գնալով աճում է Ադրբեջանի ախորժակը։ Օրերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե Ադրբեջանը նախատեսում է «Զանգեզուրի միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել։ «Մենք նախատեսում ենք նոր գիծ կառուցել Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն «Զանգեզուրի միջանցքով», իսկ այնտեղից՝ Թուրքիա և Իրան։ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն երկաթուղի և ավտոմայրուղի է, այն իր դերն է ունենալու էներգառեսուրսների արտահանման գործում»,- ասել էր Ալիևը «Ազերթաջ» գործակալությանը տված հարցազրույցում։

Պաշտոնական Երևանը բազմիցս կրկնել է, որ ոչ մի «միջանցքների» մասին խոսք լինել չի կարող, հաղորդակցությունների բացումը ենթադրում է ազգային իրավազորություն։ Այս պնդմանը հավատալու հիմքեր առ այսօր որևէ ողջամիտ մարդ չունի։


Կարեն Ալավերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular