ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մասնակցությունն այդ վեհաժողովին մեզ ոչինչ չի տա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի փոխնախագահը հատարարել էր, որ մարտին ՀՀ վարչապետն այցելելու է Թուրքիա՝ Անթալիայի վեհաժողովին մասնակցելու, բայց ՀՀ արտգործնախարարությունը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ նման հարց չի քննարկվում:

Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ նպատակով են արվում նման հայտարարությունները թուրքագետն ասաց․ «Կոնկրետ այս հայտարարությունը, կարծում եմ, թյուրըմբռնման հետևանք է, Չավուշօղլուի հայտարարությունը, որ Փաշինյանն ասել է՝ Ռուբինյանն ու Միրզոյանը հնարավոր է մասնակցեն այդ վեհաժողովին, Թուրքիայի փոխնախագահը մի փոքր այլ կերպ է ընկալել: Իսկ այդ վեհաժողովն ընդամենը քարոզչական բնույթ է կրում, որին որևէ լուրջ երկիր չի մասնակցում, հիմնականում Թուրքիայի հետ կապ ունեցող երկրներն են մասնակցում: Հայաստանի մասնակցությունն այդ վեհաժողովին ո՛չ ինչ-որ բան կտա, ո՛չ էլ մեզ ինչ-որ բանից կզրկի, եթե չմասնակցենք»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular