ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են, հայրենադարձված 32-ը տուժող են ճանաչվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ տարածքում գերեվարված 62 շիրակցիներից 30-ը դեռևս գերության մեջ են գտնվում, հայրենադարձված 32 զինծառայողները քրեական գործի շրջանակներում տուժող են ճանաչվել։

Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ գերեվարվածներից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Մեղադրյալի կարգավիճակ ունեն միայն 2021թ նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից 6-ը։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտե ուղարկված հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե 2020թ սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում հայ զինծառայողների գերեվարման դեպքերի առթիվ քանի քրեական գործ է հարուցվել, հարուցված քրեական գործերի շրջանակներում քանի ռազմագերու է մեղադրանք առաջադրվել և ինչ հատկանիշներով, ինչ խափանման միջոց է կիրառվել վերջիններիս նկատմամբ, արդյո՞ք Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդի տարածքում 62 շիրակցիների գերեվարման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն հայրենադարձված գերիները, ինչպես նաև՝ քանի ռազմագերի կամ գերեվարված քաղաքացիական անձինք են տուժող ճանաչվել՝ քրեական գործերով։

ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման թիրախներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննության առարկա են դարձվել նաև ագրեսիայի ակտի ընթացքում հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման բոլոր դեպքերը, այդ թվում՝ ռազմագերիների նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2020թ դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրված 62 զինծառայողների գերեվարման փաստի առթիվ նույնպես առկա է հարուցված քրեական վարույթ։ Նշված 62 զինծառայողներից 30-ը 2022թ փետրվարի 9-ի դրությամբ Ադրբեջանում պահվում են գերության մեջ, ՀՀ-ին հանձնված մյուս 32 զնծառայողները քրեական վարույթի շրջանակներում ճանաչված են որպես տուժող, վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել, այսինքն՝ վերջիններս մեղադրյալի կարգավիճակ չունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular