ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինքենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը հետապնդում է սադրիչ նպատակներ՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի պայմանավորվածությունները և «Դոնբասի խնդիրը» ուժային ճանապարհով լուծելու վնասակար փորձերը։

Ինչպես նշել է Լավրովը` ՌԴ կողմից փոխանցված ռուս-ամերիկյան պայմանագրի ծրագրերին և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության համաձայնագրի երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի եւ Բրյուսելի արձագանքն անտեսում են Ռուսաստանի համար առանցքային դրույթները, առաջին հերթին ՌԴ սահմանների մոտ Դաշինքի ծավալման և հարվածային սպառազինությունների համակարգերի տեղակայման արգելքը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular