ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։ Այս հայտնում են ՄԻՊ ֆեյսբուքյան էջում:

Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը մշտապես աջակցելու և արդյունավետ համագործակցության, բարձր վստահության համար: Պաշտպանը ընդգծել է պաշտոնավարման ողջ ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ գերազանց համագործակցությունն ու կարևորել է համատեղ ծրագրերը:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո դեսպան Անդրեա Վիկտորինը մշտապես կապի մեջ է եղել իր հետ, այդ թվում՝ սեփական նախաձեռնությամբ քննարկումներով, աջակցել է, որպեսզի Պաշտպանի զեկույցները պատշաճ ներկայացվեն ԵՄ կառույցներին: Կարևոր է եղել դեսպանի մասնակցությունը սահմանային բնակիչների իրավունքների հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած քննարկումներին և Պաշտպանի հետ համատեղ խորհրդակցությունները, այդ թվում՝ կապված գերիների իրավունքների ու նրանց վերադարձի, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության հետ:

Արման Թաթոյանը կարևորել է նաև այն, որ ԵՄ տարբեր ծրագրերում մեծ նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները՝ որպես վերստուգիչ աղբյուր (կանանց իրավունքների պաշտպանություն, խոշտանգումների կանխարգելում, դատական համակարգի խնդիրներ և այլն):

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ներկայում մարդու իրավունքների տարբեր խնդիրներ՝ ազատությունից զրկման վայրում, դատական համակարգում քաղաքացիների իրավունքներին, խոսքի ազատությանն ու լրագրողների իրավունքների պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և երեխաների իրավունքներին վերաբերող հարցերը, այդ թվում՝ կապված Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման աշխատանքների հետ:

Դեսպան Անդրեա Վիկտորինը գերազանց է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը, ինչպես նաև կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular