ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մտածում է. արդյո՞ք Բաքուն և Երևանը բռնցքամարտով կսկսեն վստահության մթնոլորտ կառուցել

ՍՊՈՐՏ

eadaily.com–ը գրում է, որ այս տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բռնցքամարտիկների ելույթը մնում է կասկածի տակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը։ Ֆեդերացիայի նորընտիր ղեկավարի խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք մայրցամաքի առաջնությանը ադրբեջանցի ըմբիշների մասնակցության մասին որոշումը կկայացվի մանրակրկիտ քննարկումից հետո։

«Հավաքականի մարզչական շտաբի և մարզիկների հետ այդ հարցի մանրակրկիտ քննարկում տեղի կունենա, որից հետո վերջնական որոշում կկայացվի։ Մենք քայլեր կձեռնարկենք, որոնք օգտակար կլինեն մեր բռնցքամարտիկներին: Տղաները պատրաստ են հաղթել ցանկացածին և ցանկացած վայրում։ Վերջնական որոշումը կախված կլինի բռնցքամարտիկներից և մարզիչներից»,- ասել է Բաբաևը:

Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում մայիսի 21-ից 31-ը։ 2009 թվականին ադրբեջանցի ձյուդոիստներն էին Երևանում մասնակցել ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Այնտեղ Էլմար Գասիմովը (100 կգ քաշային կարգ) ոսկե մեդալ էր նվաճել, և Հայաստանի մայրաքաղաքում հնչել էր Ադրբեջանի պետական ​​օրհներգը և բարձրացվել էր դրոշը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular