ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … մամախուանա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամախուանան այն  ալկոհոլային խմիչք է, որը անպայման պետք է փորձել, եթե դուք գտնվում եք Դոմինիկյան Հանրապետությունում: Եվ դրա համար կա երեք պատճառ:

Առաջին հերթին այն Կարիբյան ավազանի էկզոտիկ խմիչք է: Մամախուանան այնպիսի ազգային խմիչք է, որի որոշ բաղադրիչներ կան բացառապես Կարիբյան ավազանի կղզիներում: Մամախուանայի պատմությունը շատ հետաքրքիր է: Ըստ լեգենդի եղել է Խուանա անունով վուդու կախարդ, ով էլ ստեղծել է այդ հրաշագործ դեղամիջոցի բաղադրատոմսը տեղի բնակիչների բուժման համար։ Եվ քանի որ դրա պատրաստման մեջ օգտագործվել է գինի և ռոմ, արդյունքում ժամանակի ընթացքում մամախուանան սկսել են օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով։ Թուրմի անվան ծագման մեկ այլ տարբերակ ավելի պրոզայիկ է։ Ենթադրվում է, որ այն առաջացել է ֆրանսիական «dame-jeanne» բառից, որը բառացի նշանակում է «հյուսած շիշ»։ բանն այն է, որ հենց նման տարողությունների մեջ էլ վաճառվում է այդ խմիչքը։ Իսկ ընդհանուր առմամբ, մամախուանան արտասովոր տեսք ունի. շշի մեջ մուգ շագանակագույն հեղուկի հետ միասին լողում են կեղևի կտորներ, ճյուղեր ու տերևներ։ Այդ ալկոհոլային ըմպելիքը համեղ է և օգտագործվում է և որպես ինքնուրույն խմիչք, և որպես կոկտեյլների մաս: Այն պետք է խմել փոքր չափաբաժիններով, կամ կարելի է նոսրացնել, կամ էլ ավելացնել սառույց։

Երկրորդ հերթին Մամախուանան համարվում է կյանքի էլիքսիր: Ասեկոսեներ կան, որ այն ունի բազմաթիվ բուժիչ հատկություններ. ուժեղացնում է իմունիտետը, օգնում է ստամոքսի, հոդերի ցավերի դեպքում, հակասեպտիկ է, ունի տոնիկ ազդեցություն: Եվ այս ամենը ամենայն հավանականությամբ ճիշտ է, քանի որ ըմպելիքի հիմքը խոտաբույսերի այնպիսի հավաքածուն է, որոնցից շատերը բուժիչ են։ Ընդհանուր առմամբ, մամախուանան կարող է պարունակել 6-ից 20 բաղադրիչ, և միայն փորձառու հեքիմները գիտեն, թե ինչպես ընտրել ճիշտ բաղադրիչները ճիշտ համամասնությամբ: Այդ տեղական «կյանքի էլիքսիրը» նաև կոչվում է «կրքի խմիչք», քանի որ այն հզոր աֆրոդիզիակ է:

Եվ երրորդ հերթին Մամախուանան տնային պայմաններում պատրաստվող արևադարձային հազվադեպ հանդիպվող ըմպելիք է: Չնայած այն հանգամանքին, որ այն վաճառվում է Դոմինիկյան Հանրապետությունում գրեթե ամենուր, Մամախուանան չի արտահանվում այլ երկրներ և չի արտադրվում արդյունաբերական մասշտաբով։ Քանի որ դա ոգելից խմիչք է, անհնար է նաև այն արտահանել երկրից, նույնիսկ որպես հուշանվեր։ Բայց ելք կա. դուք կարող եք գնել խոտաբույսերի հատուկ հավաքածու, որը վաճառվում է շշով կամ տոպրակներով, և արդեն տանը ինքներդ այդ խառնուրդից ըմպելիք պատրաստեք։ Կան մի քանի բաղադրատոմսեր, որոնք բոլորն էլ համանման են: Սկզբից խոտաբույսերի խառնուրդի վրա լցվում է գինի, երբեմն թափահարվում է,  մեկ շաբաթ անց հեղուկը քամվում։ Խոտաբույսերը կրկին լցնում են գինու և ռոմի հետ 1:1 հարաբերակցությամբ, ավելացնում մի երկու ճաշի գդալ մեղր, և Մամախուանան մեկ օրից պատրաստ է լինում։ Երբ թուրմն ավարտվում է, մնացած նստվածքի վրա կարելի է նորից հեղուկ լցնել լցնել ու նոր բաժին ստանալ։ Դա կարելի է կրկնել մինչև 20 անգամ։

Մամախուանան այն խմիչք է, որը կհիացնի ձեզ իր էկզոտիկությամբ բոլոր առումներով և անմոռանալի զգացմունքներ կթողնի իր հետ ծանոթությունից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular