ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ՝ հունվարի 14-ի համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ: Չափազանց զգայուն եք, մանրուքների հանդեպ ուշադիր, ինչը կօգնի անգամ բարդ իրավիճակներում խուսափել սխալներից: Հնարավոր են որոշակի գումարային մուտքեր, հաջող գործարքներ, կարող եք խոշոր գնումներ կատարել, որոնց համար հետագայում չեք զղջա: Հրաշալի օր է գրասանյակային սիրավեպ սկսելու համար: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստեղծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը ,ում հանդեպ անտարբեր չեք:

Ցուլ: Ամեն բան լավ կդասավորվի: Որքան շուտ գործի անցնեք, այնքան շատ կլինեն ձեռքբերումները: Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք անձնական հարցերի վրա, ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե գործնական և թե անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն:

Նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններով, այսօր խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը, ինքնազգացողության վատացման վտանգը մեծ է: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Երկվորյակ: Աշխատեք ուշադրություն չգրավել, քանզի այսօր ձեր թերություններն ավելի տեսանելի են, քան առավելությունները: Հաճոյախոսություններ դժվար թե լսեք, փոխարենը քննադատության կարժանանաք: Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել: Խուսափեք ղեկավարության, առհասարակ ազդեցիկ մարդկանց հետ կոնֆլիկտներից:

Սիրային հարաբերությունների տեսանկյունից հաջող օր է սպասվում: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ: Փորձեք ավելի լավատես լինել:

Խեցգետին: Կենտրոնացեք աշխատանքի վրա, անգամ մանր հարցերում խուսափեք սխալներից: Այսօր ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Խեցգետիններից: Շարքային աշխատողները ևս չպետք է կորցնեն զգոնությունը:

Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին, կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք: Ավելի ինքնավստահ եղեք և մի վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից:

Առյուծ: Հանգիստ օր է սպասվում: Լուրջ խնդիրներ չեն լինի: Կարող եք լիցքաթափվել, վերականգնել ուժերը: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե, բոլոր քայլերը նախապես կշռադատեք

Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Որոշ Առյուծներ սիրո խոստովանություն կլսեն այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր են:

Կույս: Կենտրոնացեք ստեղծագործական մոտեցում, երևակայություն պահանջող աշխատանքի վրա և անկասկած մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավորություն կունենաք ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ:

Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք գործարարի նրանց  հոտառությանը: Այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Հնարավոր է գրասենյակային սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն:

Կշեռք: Անհանգստանալու ոչ մի պատճառ չունեք: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, հաջողակ եք ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարցերում: Ձեր անսովոր, ինքնատիպ վարքագիծը ուշադրություն կգրավի: Այսօր ավելի շատ ապավինեք ներքին ձայնին, քան շրջապատի մարդկանց խորհուրդներին:

Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Կշեռքներն այսօր հնարավորություն կունենան, ընտանիքին վերաբերող, կարևոր որոշում կայացնել:

Կարիճ: Օրվա առաջին կեսին որոշ խնդիրներ կծագեն հատկապես նրանց մոտ, ովքեր կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են ծրագրել: Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Անգամ եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է, վեճերից խուսափել չի հաջողվի: Ֆինանսական կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար: Ռոմանտիկ ուղևորությունները հրաշալի կդասավորվեն, անմոռանալի զգացողություններ կպարգևեն:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Կարևոր է ոչ միայն հաճույք ստանալ այդ ամենից, այլ նաև դրական միտումների ազդեցությունը ճիշտ օգտագործել: Նպատակահարմար օր է ղեկավարության հետ շփվելու, ձեր մասնագիտական առաջընթացի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար: Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են:

Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել նրանց, դավեր նյութել: Որոշ Աղեղնավորներ, չի բացառվում, հիասթափվեն այն մարդուց, ում երկար տարիներ իրենց ընկերն են համարել:

Այծեղջյուր: Այն ամենը, ինչ ծրագրել եք կիրականանա, և արդյունքը կգոհացնի ձեզ: Կուրախանաք և կհպարտանաք սեփական ձեռքբերումներով, թեև դրանք միշտ չէ, որ ձեր ջանքերի շնորհիվ են տրվել: Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի:

Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին:

Ջրհոս: Ստիպված եք պայքարել հզոր և չափազանց խորամանկ մրցակցի դեմ: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի պայքարում հաղթանակ տանել: Առհասարակ այսօր հետևեք գեղեցիկ սեռի ներկայացուցիչների խորհուրդներին ու առաջարկներին:

Խուսափեք գործընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավենք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

Ձկներ: Բարեհաջող օր է սպասվում: Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոնցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց, ինչը օգտակար է մասնագիտական հարցեր քննարկելիս:

Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինեք ձեր ներքին ձայնին և այն ձեզ չի հիասթափեցնի: Այսօր սկսված հարաբերությունները լուրջ զարգացում կստանան, հնարավոր է՝ հանգեցնեն ամուսնության:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular