ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կրթության ոլորտի ռազմավարության նախագիծը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից,  պատասխանատուներն, անդրադառնալով նախագծին, նշել են, որ նրանում ներկայացված են կրթության մինչև 2026 և 2030 թվականների զարգացման տեսլականն ու նպատակները: Մասնավորապես, նախագիծն անդրադառնում է ծառայություններին, որոնք մատուցվում են նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն: Փաստաթղթում ներկայացված են նաև այն հիմնական թիրախները, որոնց այս ոլորտում ձգտելու է կառավարությունը վերը նշված ժամանակահատվածում:

«Նախագծի համատեքստում անդրադարձ է կատարվել կրթության բովանդակությանը, չափորոշիչներին, նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման, բուհերի՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցման ու ակադեմիական քաղաքի հիմնմանն ուղղված աշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախագծի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ ու առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցերի լուծման վերաբերյալ պատկերացումները պետք է ֆիքսել ռազմավարության մեջ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախագիծը դնել շրջանառության մեջ՝ զուգահեռ այն լրամշակել՝ հաշվի առնելով ներկայացված խնդիրներն ու առաջարկությունները:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular