ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս ընդդիմությունը և գործող իշխանությունը պատասխանատու են Հայաստանի 30 տարվա կառավարման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Երեկ խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությամբ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Այսօր էլ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են այդ հանձնաժողովի աշխատանքները:
 
Այս թեմայի մասին զրուցել ենք փաստաբան Նորյար Նորիկյանի հետ։
 
Հարցին, թե ինչ կարծիք ունի այս մասին փաստաբանն ասաց․ «Երբ հարցը վերաբերում է իրենց պատգամավորական աթոռներին, որոշ անձանց՝ այս կամ այն պաշտոնում ընտրվելուն, աշխատավարձ ստանալուն, ԱԺ օրենսդիր գործունեությանը մասնակցելուն, կառավարության հետ հարցուպատասխանին մասնակցելուն՝ իրենք կան: Իսկ երբ խնդիրը վերաբերում է ռազմավարական բնույթի հարցերի լուծմանը, ներքին ու արտաքին մարտահրավերների չեզոքացմանը, Հայաստանի աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ որևէ դիրքորոշման ներկայացմանը, այդ ընդդիմություն կոչվածը չկա, խուսափում է և, ըստ էության, թռած է պատասխանատվությունից: Այս հանձնաժողովի շրջանակներում, եթե բան ունեն ասելու այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Արցախյան աղետալի պատերազմի ընթացքում, թող ներկայացնեն փաստերը, ցույց տան մարդկանց, ճշմարտությունը բացահայտեն, հավաքեն հավելյալ նյութեր, հիմնավորեն ու ներկայացնեն էն, ինչ երկու տարի շարունակ խոսում են: Ես կարծում եմ՝ քննիչ հանձնաժողովի գործունեությունը պետք է միտված լինի բացառապես պատերազմի բռնկման պատճառների վերհանմանը: Որևէ իշխանություն կամ որևէ քննիչ հանձնաժողով մեղավոր նշանակելու սահմանադրական լիազորություն չունի: Քննիչ հանձնաժողովը ընդամենը ուսումնասիրելու է կատարվածի հանգամանքները, իսկ Հայաստանում մեղավոր նշանակվում են միայն դատարանի կողմից»։
 
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է, որ «հանձնաժողովը լծված է լինելու իշխանության անմեղության բեմադրմանը…»` փաստաբանն ասաց․ « Այս ընդդիմությունը և գործող իշխանությունը պատասխանատու են Հայաստանի 30 տարվա կառավարման համար, թող չփորձեն խուսափել այսօրվա Հայաստանի ողբերգական իրավիճակի համար պատասխանատվությունից: Մեզ նման մարդիկ, ուժերը կարող են խոսել և ներկայացնել անաչառ արբիտրի գործառույթ և թե՛ գործող, թե՛ նախկին իշխանություններից հաշիվ պահանջել՝ ի՞նչ գործողությունների հետևանքով մենք կանգնեցինք այսօրվա ողբերգական իրավիճակի առաջ: Այո՛, մենք սովոր ենք տեսնել՝ ինչպես են գործողները նախկիններին մեղադրում, նախկիններն էլ՝ գործողներին: Այս օրակարգով մենք որևէ հանգրվանի չենք հասնելու: Այդ կողմերի գզվռտոցից տուժում է Հայաստանի Հանրապետությունը: Եթե այդ հանձնաժողովում գործողները պետք է նախկիններին անվանեն թալանչիներ, նախկինները գործողներին՝ կապիտուլյանտներ, մենք ոչ մի բանի չենք հասնի: Այդ մենք պետք է երկու կողմերից էլ հաշիվ պահանջենք՝ այդ ի՞նչ գործունեություն իրականացրիք, որի հետևանքով այսօրվա ողբերգական իրավիճակն է ստեղծվել»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular