Համավարակը դեռ չի ավարտվել․ ԱՀԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Համավարակը դեռ չի ավարտվել»,- ասել է ԱՀԿ խոսնակ Սումիա Սվամինաթանը։ Նա նախազգուշացրել է COVID-19-ի նոր տարբերակների սպառնալիքի մասին: Այդ մասին գրում է Reuters-ը։
«Մենք հետևում ենք վիրուսի զարգացմանը, մուտացիային: Այնպես որ, մենք գիտենք, որ կլինեն նոր տարբերակներ, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն, ուստի, մենք չենք մոտեցել համաճարակի վերջին»,- ասել է կազմակերպության գլխավոր գիտնականը։
Կորոնավիրուսի «Օմիկրոնի» շտամը կամ B.1.1.529-ը հայտնաբերվել է նոյեմբերին Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում: Մասնագետների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել հիվանդացածներն ու պատվաստվածները: Դրա ենթատեսակները հայտնաբերվել են 142 երկրում, այդ թվում՝ Ռուսաստանում: Այն ավելի արագ է տարածվում, քան «Դելտա» շտամը և դառնում գերիշխող։ Պատվաստումը մնում է պաշտպանության ամենահուսալի միջոցը: