ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Ադրբեջանը հանդուրժող է, ապա ինչո՞ւ են հայերը լքել Բաքուն ու Սումգայիթը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

realtribune.ru-ն գրում է, որ անհնար է խոսել հանդուրժողականության և բազմամշակութայնության ավանդույթների մասին 1949 թվականին Խանլարից ասորիների վտարման, ինչպես նաև Սումգայիթում (1988) և Բաքվում (1990) հայերի ջարդերի ֆոնին: Նման հիշեցում է արել պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին իր հոդվածում։

2022 թվականի փետրվարի 3-ին STMEGI կայքում հրապարակվել է հոդված խոսուն վերնագրով. «Իլհամ Ալիև. բազմամշակութայնությունը Ադրբեջանի ազգային ավանդույթն է»։ Այդ հրապարակումը նվիրված է եղել Ադրբեջանի պաշտոնական տոնին՝ ադրբեջանցի երիտասարդության օրվան։ Այս իրադարձության պատվին կազմակերպված երիտասարդական համաժողովում բացման խոսքով հանդես է եկել Ադրբեջանի ներկայիս նախագահը։ Ինչպես երևում է հոդվածից, Ադրբեջանը հատկապես հպարտ է իր հանդուրժողականությամբ և բազմամշակութայնությամբ։ Այնուամենայնիվ այստեղ պետք է նշել, որ Ադրբեջանում հանդուրժողականությունն ու բազմամշակութայնությունը յուրովի են հասկանում։ Ֆինանսներ չխնայելով Խոջալուի ողբերգությանը նվիրված տարատեսակ միջոցառումների համար (որի պատասխանատվությունը Բաքվում դնում է հայկական կողմի վրա)` Ադրբեջանը լռում է Սումգայիթի և Բաքվի ջարդերի, ինչպես նաև Ղարաբաղում հայ հանճարների ստեղծած համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության ավերածությունների մասին։ Եվ եթե Բաքվում այդքան հանդուրժող և բազմամշակութային են, ապա որտե՞ղ են բաքվահայերը, որոնք բավականին շատ բան են արել այդ երկրի համար: Եվ, ուշադրություն դարձրեք, խոսքը հարյուր հազարավոր մարդկանց մասին է, որոնցից շատերը սերնդեսերունդ են ապրել Բաքվում: Որպես հրեա, ես անմիջապես այդ ամենը կապում եմ եվրոպական երկրներում Հոլոքոստի հետ, երբ նացիստները հայտարարում էին. «Բոլորի համար լավ է լինելու, բացի հրեաներից»։

Ի դեպ, եթե Ադրբեջանն այդքան հանդուրժող և բազմամշակութային երկիր է, ապա ինչո՞ւ 1990-ականների սկզբին հրեաները զանգվածաբար արտագաղթեցին այնտեղից։ Ինչ վերաբերում է Բաքվի քարոզիչների հերթական հայտարարություններին հայերի այլատյացության և հակասեմականության մասին, ապա այդ հայտարարությունները անհիմն են և իրականության հետ կապ չունեն։ Հայերը բազմիցս են օգնության ձեռք մեկնել այլ ժողովուրդներին՝ եզդիներին, հույներին, ասորիներին, ռուսներին և այդ թվում հրեաներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հայաստանը հյուրընկալել էր պաշարված Լենինգրադի երեխաներին։ Հոլոքոստի ժամանակ իրենց սիրելիներին կորցրած հրեաները նույնպես ապաստան են գտել Հայաստանում։

Հայաստանում երբեք հրեական ջարդեր կամ նույնիսկ հրեաների հալածանքներ չեն եղել ո՛չ Ռուսական կայսրության, ո՛չ էլ խորհրդային իշխանության տարիներին։ Ավելին, այնտեղ, չնայած տնտեսական դժվարություններին, հրեաները ցարիզմի օրերին ավելի ազատ են շնչել, քան այլ վայրերում: Այս մասին են վկայում արխիվային փաստաթղթերը, որոնք ներառված են «Նոյյան երկրի հրեաները» գրքում, որը հրատարակվել է Հայաստանի հրեական համայնքի կողմից 2020 թվականին: Գիրքը լույս է տեսել երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն։ Եվ մինչ որևէ բան պնդելը, լավ կլիներ, որ ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու քարոզիչները գոնե այդ գրքի փաստաթղթերին ծանոթանան։ Ինչ վերաբերում է Հայաստանի հրեական համայնքին որպես ամբողջություն, ապա նրա պատմությունը, անշուշտ, ոչ պակաս հարուստ է, քան Ադրբեջանի Կրասնայա Սլոբոդայի պատմությունը (մինչ 1990-ականների սկզբին լեռնային հրեա մեծահարուստների հայտնվելը, Կրասնայա Սլոբոդան, ընդհանուր առմամբ, անգամ ադրբեջանական ստանդարտներով խուլ տեղ էր):

Բայց, կրկնում եմ, լավ կլինի, որ Բաքվում հայերին այլատյացության և հակասեմիտիզմի մեջ մեղադրողները ծանոթանան փաստաթղթերին, որպեսզի անհեթեթություններ չխոսեն։ Ինչ վերաբերում է «կեղծ հրեական համայնքին», ապա Հայաստանում նման երեք համայնք կա, և բոլորն էլ իրական են։ Այդ մասին Ադրբեջանի նախագահին կարող էին տեղեկացնել նրա օգնականները, որպեսզի նա չխայտառակվի սխալ խոսելով։ Օրինակ Հայաստանի կրոնական հրեական համայնքը գլխավորում է ՀՀ գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը, ում համար ռուսերենի և իդիշի հետ մեկտեղ հայերենը մայրենի լեզու է։

Վերադառնալով Ադրբեջանի ղեկավարի ելույթին` ուզում եմ հատուկ նշել հետևյալ հատվածը. «Ադրբեջանցիների հետ Հայաստան կոչվող տարածքում այլ ժողովուրդներ են ապրել, որոնք աստիճանաբար վտարվել են այնտեղից»։ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտն ու առավել ևս պատմական գիտությունների թեկնածուն պետք է իմանա, որ առաջին հերթին Հայաստանը պարզապես տարածք չէ։ Հայաստանը հնագույն, յուրահատուկ մշակույթ և հարուստ պատմություն է։ Երկրորդ հերթին, երբ առաջ է մղվում «այլ ժողովուրդների աստիճանական վտարման» մեղադրանքը, ապա այդ պնդումը պետք է ապացուցվի։ Վերջապես, երրորդը, տագնապալի է հենց «Հայաստան կոչվող տարածք» արտահայտությունը։ Անմիջապես հարց է ծագում. ուրեմն ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը՝ Հայաստանի հետ հաշտությա՞նը, թե՞ նրա կործանմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, թե «դարեր շարունակ այստեղ (Ադրբեջանում) տարբեր ժողովուրդներ ապրել են եղբայրության և բարեկամության մեջ», և «այդ ավանդույթը պահպանվել է այսօր», ես  ուզում եմ հարցնել, թե այս դեպքում որտե՞ղ են դարեր շարունակ այդտեղ ապրած ասորիներն և հայերը։

Եզրափակելով կցանկանայի նշել հետևյալը: Պատմությունը կարելի է վերաշարադրել այնքան, որքան ցանկանում եք: Բայց հարցերը մնում են, և անհնար է խոսել Բաքվի հանդուրժողականության և բազմամշակութայնության ավանդույթների մասին: Եվ հետո. նման սադրիչ նյութերը պատիվ չեն բերում ո՛չ STMEGI-ին, ո՛չ էլ նրանց, ովքեր ներկայացրել են այդ հրապարակումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular