ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցներում գնահատման մեթոդական ցուցումները փոխվել են․ Ժաննա Անդրեասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դպրոցներին են ուղարկվել 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում գնահատման նոր մեթոդական ցուցումները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Քանի որ ծնողների հետաքրքրությունը մեծ էր, պարզաբանեմ, թե ինչ է փոխվել և ինչպես պետք է գործի միավորային գնահատումը՝ այս կիսամյակից սկսած։

Կիսամյակային գրավոր աշխատանքները դուրս են եկել, միավորային գնահատումն իրականացվելու է հետևյալ ձևերով.

● բանավոր հարցում,

● գործնական աշխատանք,

● նախագծային աշխատանք,

● թեմատիկ աշխատանքներ,

● ամփոփիչ աշխատանք (բացառիկ դեպքերում)։

Մեկ կիսամյակում բանավոր հարցման, գործնական, նախագծային և թեմատիկ աշխատանքների քանակը որոշում է ուսումնական հաստատությունը:

«Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում թեմատիկ աշխատանքները կարող են իրականացվել նաև գործնական աշխատանքի կամ նախագծային աշխատանքի ձևով՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Թեմատիկ աշխատանքները՝ գրավոր, իսկ «Արվեստ», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Ֆիզիկական կուլտուրա», «ՆԶՊ», «Տեխնոլոգիա» և «Հասարակագիտություն», «Գրականություն», «Պատմություն» առարկաների դեպքում գրավոր և գործնական կամ նախագծային աշխատանքի ձևով իրականացնելու անհնարինության դեպքում թեմատիկ աշխատանքները իրականացվում են բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը տեսաձայնագրելու պայմանով:

Բնագիտական առարկաների լաբորատորիաների առկայության դեպքում բնագիտական առարկաների գործնական աշխատանքները կարող են ներառել նաև փորձարարական բաղադրիչ՝ հիմնվելով հաստատության առարկայական մասնախմբի եզրակացության վրա, մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Աշակերտի կիսամյակային գնահատականը բոլոր առարկաներից ձևավորվում է հետևյալ կերպ.

1. որոշվում է կիսամյակի ընթացքում միավորային գնահատման բոլոր տեսակներից աշակերտի ստացած գնահատականների միջին թվաբանականը և այն մոտարկվում է ամբողջ թվով:

2. Ստացված ամբողջ թիվը կլինի աշակերտի կիսամյակային գնահատականը:

3. Եթե 12-րդ դասարանում տվյալ ուսումնական առարկայի ուսումնասիրությունն ավարտվում է 1-ին կիսամյակում, ապա այդ առարկայի տարեկան գնահատական համարվում է առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականը:

4. Սովորողի տարեկան գնահատականը նրա ստացած երկու կիսամյակային գնահատականների միջին թվաբանականն է: Եթե ստացվածն ամբողջ թիվ չէ, ապա այն մոտարկվում է ամբողջ թվով։

Գործնական և թեմատիկ աշխատանքից բացակայած սովորողն այն կարող է հանձնել մինչև տվյալ կիսամյակի ամփոփումը: Այդ աշխատանքներից սովորողի բացակա լինելը նշելու համար գրվում է «բ» տառը։ Հանձնած աշխատանքի թվանշանը նշանակվում է հանձնման օրը: Եթե աշակերտը չի հանձնել թեմատիկ և գործնական աշխատանքների առնվազն կեսը, ապա մինչ կիսամյակի ավարտը հանձնում է ամփոփիչ աշխատանք բաց թողած թեմաների մասով և նրա կիսամյակային գնահատականը ձևավորվում է գնահատման բոլոր տեսակներից ստացած գնահատականների միջին թվաբանականով, որը մոտարկվում է ամբողջ թվով: Ամփոփիչ աշխատանքից բացակայելու դեպքում այն գնահատվում է «0» միավոր»,- հայտնել է փոխնախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular