ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պլաստիկային ռեյդեր. հայկական խանութներում ստուգում են մեկանգամյա օգտագործման տոպրակների հաստությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

mir24.tv–ն գրում է, որ Հայաստանի խանութներում ստուգում են մեկանգամյա օգտագործման տոպրակների հաստությունը։ Ըստ նոր օրենքի այն պետք է լինի 50 միկրոնից ավել։ Այսինքն երկրի իշխանությունները հոգ են տանում շրջակա միջավայրի մասին։ 

Չափման մեխանիզմը բավականին պարզ է, այն իրականացվում է միկրոմետր հատուկ սարքի միջոցով: Եթե կա խախտում, ապա անմիջապես տեսուչները գրում են անհամապատասխանության արձանագրություն։ Սուպերմարկետում պատասխանատու են մոտեցել հարցին։ «Ինձ դուր են գալիս օրենքի փոփոխությունները։ Իհարկե, մենք այստեղ պոլիէթիլենային տոպրակներ ենք վաճառում, բայց ավելի ու ավելի շատ մարդիկ են հրաժարվում դրանցից հօգուտ կտորեղենի»,- ասել է սուպերմարկետի մենեջեր Հեղինե Նորեկյանը։

Նման արշավանքներ այժմ տեղի կունենան անընդհատ։ Օրվա ընթացքում տեսուչները ստուգում են տասնյակ օբյեկտներ, նույնիսկ ամենափոքր խանութները։ Դրանցում բարեփոխումները դեռևս վատ են արմատավորվել։ «Այն բանից հետո, երբ մենք խախտումների արձանագրություն ենք կազմում, տնօրենը կամ ղեկավարը պետք է ստորագրեն այն։ Այնուհետև այդ փաստաթուղթն ուղարկվում է քաղաքապետարանի համապատասխան վարչություն, որտեղ էլ հանձնաժողովը սահմանում է տուգանքի չափը», - պարզաբանել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Հայկ Սիմոնյանը։ Միջին հաշվով տուգանքը 40-ից 60 դոլլար է։ Տուգանքի չափը կախված է սխալ փաթեթների քանակից և նույնիսկ խանութի սեփականատիրոջ ստուգման նկատմամբ արձագանքից։ «Շատ դեպքերում մենք պարզապես բացատրական աշխատանք ենք կատարել ու տուգանել։ Այս պահին ունենք մոտ 110 տուգանք, բայց ցուցանիշը ամեն օր փոխվում է, որովհետև ստուգումները չեն դադարում»,- ասել է Երևանի քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։

Տարեսկզբից Հայաստանում արգելվել են 50 միկրոնից ավելի բարակ պատերով տոպրակները։ Նորերն ավելի թանկ արժեն՝ մոտ տասը ցենտ։ Առայժմ խանութները կարող են օգտագործել սննդային թաղանթ և վերամշակված տոպրակներ: Բայց շուտով նրանք նույնպես դուրս կգան շրջանառությունից։ Հաջորդը հերթը կհասնի մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular