ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ինքը կողմնակից է Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում ասաց, որ ՀՀ բոլոր իշխանություններն էլ ցանկացել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, և որ իրենց կառավարությունը պատրաստ է կնքելու այդ պայմանագիրը։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե արդյոք հիմա ճիշտ ժամանա՞կն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու` քաղաքագետն ասաց․ « Նայած ինչ պայմաններով, Հայաստանն իհարկե պետք է ձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, ինչը նաև Հայաստանի միջազգային պարտավորությունն է, բայց, կրկնում եմ, նայած ինչ պայմաններով է լինելու այդ պայմանագիրը։ Ա՞յն, ինչն առաջարկում է Մինսկի խումբը, որը դրված է Նիկոլ Փաշինյանի առջև, և ինքը, ըստ էության, խուսափում է այդ առաջարկն իրականացնելուց՝ պնդելով, թե դրա համար դեռ բարենպաստ պայմաններ չկան, թե՞ այն առաջարկը, որն անում է Ադրբեջանը, իսկ այդ երկու տարբերակների միջև առկա է ահռելի տարբերություն։ Նիկոլ Փաշինյանի մինչ օրս հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ ինքը կողմնակից է Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին, այսինքն՝ ռուս-թուրքական ու ադրբեջանական համատեղ ծրագրին, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը կիսվի, Հադրութն ու Շուշին մնան Ադրբեջանի վերահսկողության տակ, ու, այսպիսով, խնդիրը երկարաժամկետ սառեցնել։ Մինսկի խմբի առաջարկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը պետք է լինի մեկ միավոր, այսինքն՝ ադրբեջանցիները պետք է դուրս գան Շուշիից ու Հադրութից, կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով, մինչ այդ կառավարումը պետք է իրականացնի ՄԱԿ-ի կողմից նշանակված վարչական մարմինը։ Գլխավոր խնդիրն այսօր այն է, թե ինչպես ազդել Հայաստանի ղեկավարության վրա, որ հայկական շահերին հակառակ չգնա ռուս-թուրք-ադրբեջանական ճանապարհով»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular