ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ժողովրդավարության առումով Հայաստանն ունի արձանագրած լուրջ հաջողություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, որ Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է:

Այս թեմայի մասին զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

Հարցին, թե ինչ կարծիք ունի այս հայտարարության մասին` իրավագետն ասաց․ «Այո՛, իսկապես, ժողովրդավարության առումով Հայաստանն ունի արձանագրած լուրջ հաջողություններ: Բայց հիմնական զարգացումները, իմ դիտարկումներով, սկսեցին 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո՝ 2009-2010 թվականներին և պայմանավորված էին հենց այդ դեպքերով: Բոլոր միջազգային փաստաթղթերում գրված է՝ ազատ խոսքը ժողովրդավարության հիմնաքարն է, իսկ մենք ազատ խոսքի բնագավառում, ցավոք, հետընթաց ունենք՝ կապված զրպարտության, վիրավորանքի քրեականացման, անանուն աղբյուրների բացարձակ արգելքի հետ և այլն: Գուցե մենք ցանկանում ենք, որ ժողովրդավարությունը բրենդային լինի, բայց ժողովրդավարություն ասելով հասկանում ենք երեք բան՝ ժողովրդավարական կառավարում, օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ: Եթե մենք ազատ խոսքի բնագավառում արդեն իսկ միջազգային մարմինների կողմից ունենք արձանագրված հետընթաց, ուստի մնում է շտկել սխալներն ու առաջ անցնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular