ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպառնում աշխարհին 2017-ին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Նվազագույնը, որ կարելի է ասել, այն է , որ 2017-ը մարտահրավեր է նետում բոլոր կանխատեսումներին։ Իր քողարկած սպառնալիքների անկանխատեսելիության պատճառով այն ավելի սարսափելի է դառնում։ Դրանք կանխելու համար առաջին քայլն այս սպառնալիքները անուններով կոչելն ու դրանց բնույթն ընդունելն է։ Ինչպիսի՞ն են դրանք ՝ այդ սպառնալիքները»,- հարցնում է շվեյցարական Le Temps թերթի լրագրողը։

Դադարեցնել անխտիր ամեն ինչին միջամտելը

 

«Հարկ է սկսել նրանից, որ պետք է դադարեցնել Մերձավոր արեւելքի գործերին անխտիր միջամտելը, չլուծելով այդ տարածաշրջանի խնդիրներից որեւէ մեկը, բայց բորբոքելով այնտեղ համառ թշնամանք։ Իրաքում ու Լիբիայում տիրող անկումային վիճակը ակնհայտ օրինակ է, թե ինչպես է ռազմատենչ տրամաբանությունը զբաղեցրել դիվանագիտության  տեղը»,- ասվում է հոդվածում։

«Սիրիայում Բաշար Ասադի ապագայի մասին իրենց տեսակետը փաթաթելու հարցում Այսօր առանձին պետությունների նկրտումները եւ հակակառուցողական են, եւ հակասական, քանի որ այդ նույն պետությունները Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեծ բարեկամներն են, որը Ասադին բռնապետության իմաստով ոչնչով չի զիջում»,- գրում է լրագրողը։

Անպատասխանատու իմիգրացիոն քաղաքականություն

«Իմիգրացիայի ոլորտում ներկա քաղաքականությունը շարունակելը անհնար է։ Այն միանգամայն կանխատեսելիորեն ապացուցել է իր ամբողջ անպատասխանատվությունը»,-ասում է հեղինակը։

«Սխալ է տնտեսական ներգաղթյալներին գրկաբաց ընդունելը, իսկ կես տարի հետո նրանց առաջ դռները փակելը։ Չի կարելի բոլոր եկածներին փախստականի կարգավիճակ տալ՝ չարաշահելով այդ հումանիտար սկզբունքը, որը միայն իրական վտանգի մեջ գտնվող մարդկանց համար է նախատեսված»։

Տեղի բնակչության դժգոհությունն անտեսելը

 Չի կարելի չնկատել, որ ներգաթյալների մեծ մասը ոչ թե անպաշտպան կանայք ու երեխաներն են, այլ երիտասարդ տղամարդիկ։ Չի կարելի հերքել, որ այդ անվերահսկելի հոսքի հետ միասին մեր երկրներ են ներթափանցում վտանգավոր արմատական տարրեր։ Չի կարելի այդաստիճան անտեսել տեղի բնակչության զայրույթն ու հուսահատությունը, որը իր իսկ երկրում խեղդվում է՝ դառնալով իր համար օտար բարքերի ու սովորույթների գերին։

ԵՄ ապագան

ԵՄ ապագան նույնպես որոշակի սպառնալի է պարունակում։ Ինչպե՞ս կիրականանա «Բրեքսիթը», ի՞նչ կորոշի Իտալիան, որը պատրաստ է հրաժարվել եվրոյից։ Ի՞նչ է լինելու ԵՄ ճակատագիրը  այս պայմաններում, նաեւ երբ Ռուսաստանին առանց վախենալու թշնամական ճամբարին են դասել, չնայած դա կարող է աշխարհքաղաքական ռիսկեր պարունակել ու հակասում է մայրցամաքային տրամաբանությանը»,- մեկնաբանում է հոդվածագիրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular