ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր փորձանքներ է բերում իր անհեթեթ հայտարարություններով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի ապիկարությունը սահմաններ չի ճանաչում, այդ անձը երեկ էլ աչքի է ընկել հերթական անհեթեթ հայտարարությամբ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նա հայտարարել է, թե Հայաստանի միջազգային իմիջն ու բրենդը ժողովրդավարությունն է։ 

Մի կողմ թողնենք, որ միջազգային իրավապաշտպան կառույցներն են արձանագրում ՀՀ գործող իշխանությունների հակաժողովրդավար լինելու փաստը, իսկ ընդդիմադիրների դեմ քաղաքական հալածանքները, դատական իշխանության հախից գալու քայլերը, սեփական ժողովրդի դեմ ոստիկանական ուժերով կռիվ տալու հանգամանքը բնավ էլ ժողովրդավարության դրսևորում չեն։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի գիտակցում, որ ժողովրդավարությունը «ապրանք» չէ, որ կարողանաս ծախել օտար պետությունների վրա։ Հակառակ դեպքում միջազգային հանրությունը Հայաստանին մենակ չէր թողնի հակաժողովրդավար Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատերազմում։

«Միջազգային հարաբերություններում մաքուր ռեալիզմ է` ոչ մի կաթիլ ռոմանտիզմ։ Ռեժիմների հատկանիշը երկրորդական է, առաջնայինը շահերն են, անվտանգությունը, տնտեսությունը, պետությունների «քաշային կատեգորիաները»: Եթե այդքանը Փաշինյանը չի հասկացել, Հայաստանին նոր փորձանք է սպասվում»,- արձանագրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Ի դեպ, նույն նիստում Փաշինյանը հպարտությամբ է խոսել սեփական խոստումները չկատարելու մասին։ Հիշեցնելով բուհերի ապաքաղաքականացման իր խոստումը՝ Փաշինյանը հայտարարել է․ «Այո՛, ես խոստացել եմ։ Բայց արդյունքում պարզվեց, որ դրանցից մի քանիսում թաքնված են գաղտնի կուսակցական բջիջներ։ Ինչ-որ պահի այս բուհերը վերածվել են ընդդիմադիր բջիջների։ Ասում են նաև, որ մենք խոստացել ենք սահմանափակել դիվանագիտական ծառայությունում քաղաքական նշանակումները։ Սակայն այժմ մենք ասում ենք, որ դրանք չենք սահմանափակի բոլորիդ քաջ հայտնի պատճառներով»։

Ալեն Օհանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular