ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-վրացական «մածնաբրդոշ»․ Հայաստանի իշխանությունները լռում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Ադրբեջանը յուրացնում է հայկական պատմամշակութային կոթողները, Վրաստանն էլ հընթացս իրենով է արել հայկական մածունը՝ արգելելով կաթնամթերքի տարհանումը Ռուսաստան իր տարածքով։ Երկու դեպքում էլ Հայաստանի իշխանությունների տոտալ լռության և անգործության պայմաններում։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն օրերս ահազանգեց, որ հայկական արտադրության մածունը` «մածուն» գրությամբ, չի կարող արտահանվել Վրաստան կամ այդ տարածքով Ռուսաստանի Դաշնություն, քանի որ այդ երկիրը որպես աշխարհագրական նշում է ձևակերպել «մացոնի»–ն։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, դեռևս 2012 թվականից հայկական կողմը բողոք է ներկայացրել այդ մակնշման դեմ, սակայն առարկությունը հաշվի չի առնվել, վրացական «մացոնի»-ն էլ գրանցվել է։ Հայ արտադրողները ստիպված են ապրանքը արտահանել Ռուսաստան՝ «մածուն»-ի փոխարեն «սարի յոգուրտ» գրելով։ Վրացական կողմի այս լկտիությանն առայժմ հստակ արձագանք չկա, նախարարությունը դեռ նոր պետք է բանակցություններ վարի, պայմանավորվեն համաձայնագրի շուրջ, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն։ Փոխարենը Վրաստանը հստակ ակնարկել է, որ մտադիր չէ զիջումների գնալ այս հարցում։ Երեկ երեկոյան իշխանական «Իմեդի» հեռուստաալիքի լուրերի գլխավոր թողարկման ժամանակ հաղորդավարները խոսել են մածունի արտահանման արգելքի մասին, իսկ հետին պլանում ապակյա տարաների վրա վրացերեն մեծ գրված է «մացուն», ապա հայերեն տառերով գրված են «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»։

Իշխանական ԶԼՄ-ի այս վարքը բնականաբար արտահայտում է Վրաստանի իշխանությունների մոտեցումը, վերաբերմունքը հարևան պետության նկատմամբ։ Փաստացի, Հայաստանի վարչախումբն իր ապիկարության ու անճարակության պատճառով ոչ միայն տարածքներ է կորցնում, հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դառնում, այլև կորցնում է մշակութային արժեքներն ու խոհանոցը։ Էլ ի՞նչ պիտի կորցնի Հայաստանը, որ վերջնականապես հասկանա փաշինյանական վարչախմբի գոյության վտանգները։

Արմեն Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular