ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնբասի բնակելի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկա են գրանցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) Ժողովրդական միլիցիան ԲՌԴՄ-2 զրահապատ հետախուզա-դեպքային մեկ մեքենա է գրանցել Կիեւի կողմից վերահսկվող Լուգանսկոյե ավանի բնակելի շրջանում, Դոնբասի շփման գծի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին փետրվարի 10-ին հայտարարել են ԼԺՀ-ի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ Լուգանսկն ու Դոնեցկը քանիցս ուկրաինացի ուժայիններին մեղադրել են շփման գծի մերձակայքում գտնվող բնակավայրերում զրահատեխնիկա եւ Մինսկի համաձայնություններով արգելված սպառազինություն տեղակայելու մեջ:

«Խախտելով լրացուցիչ միջոցառումների երրորդ կետը՝ հակառակորդը շարունակում է սպառազինություն եւ ռազմական տեխնիկա տեղակայել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքների բնակավայրերում»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ժողովրդական միլիցիան ԲՌԴՄ-2 զրահապատ հետախուզա-դեպքային մեկ մեքենա Է գրանցել Լուգանսկոյե ավանի բնակելի շրջանում, որը գտնվում է շփման գծի մերձակայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular