ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հատիկահնդավոր բույսերի համաշխարհային օր, էրիթրեա՝ Ֆենկելի օր, Ռուսաստան՝ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828- Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվել է Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է ռուս-պարսկական վերջին պատերազմը:

1917 –ծնվել է հայ խորհրդային գրականագետ Սարիբեկ Մանուկյանը:

1935– ծնվել է ճանաչված գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը:

1950 –վախճանվել է երգահան Արմեն Տիգրանյանը:

1961– ծնվել է թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր Արթուր Էլբակյանը:

1986 – վախճանվել է արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Ասլանյանը:

1992 –Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերը գրավել են ադրբեջանական Մալիբեյլի գյուղը:

1995-Ալմա-Աթայում ԱՊՀ 10 երկրներ կնքել են միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր:

2003- Գերմանիայից Հայաստան են բերվել ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված 2000 թափանցիկ քվեատուփերը:

2011– Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

2017-ԲՀԿ-ի համագումարում ԲՀԿ նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը, և գլխավորել է Ծառուկյան դաշինքի  նախընտրական ցուցակը:

2020-որոշում է կայացվել Սահմանադրության փոփոխության հանրաքվեն անց կացնել ապրիլի 5-ին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1258 —մոնղոլների մերձավորարևելյան արշավանքի ժամանակ Խուլագա խանի բանակը Բաղդադի պաշարումից հետո գրավել է այն, թալաներ և վառել, որով իսկ ավարտվել է Իսլամական Ոսկե դարը:

1354 —տեղի է ունեցել Սխոլաստիկայի օրվա մեծ կռիվը Օքսֆորդի համալսարանի ուսանողների և տեղի բնակիչների միջև, որի ժամանակ զոհվել են 30 բնակիչներ և 63 ուսանողներ,  արդյունքում ուսանողները պարտվել են:

1755 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն:

1763 —Փարիզում խաղաղության պայմանագիր է կնքվել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի և Ֆրանսիայի, Իսպանիայի միջև, որով ավարտվել է 7-ամյա պատերազմը:

1772 —ֆրանց Իոսիֆ 1-ին ֆոն Լիխտեյնշտեյնը դարձել է Լիխտեյնշտեյնի դուքս:

 1784 —Եկատերինա 2-րդի հրամանագրով Ղրիմ նավահանգիստ-ամրոցը վերանվանվել է Սևաստապոլի:

1807 –ծնվել է հունգարացի պետական գործիչ Լայոշ Բատթյանյին:

1837 –վախճանվել է ռուս գրող և բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:

1846 —Առաջին բրիտանա-սինկխյան պատերազմի ժամանակ բրիտանացիները գրոհել են սինկխերի գլխավոր պլացդարմ Սոբրաոնը, Թեդժ Սինկխը փախել է մարտի դաշտից, այրվել են կամուրջները և սինկխական բանակը հայտնվել է ծուղակում, բայց հրաժարվել է հանձնվել և արդյունքում բոլորը զոհվել են:

1890 – ծնվել է ռուս հռչակավոր, գրող Բորիս Պաստեռնակը:

1891 –վախճանվել է, ռուս մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան:

1923 –վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը:

1939 —Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ Ֆրանկոն գրավել է Կատալոնիան, որով իսկ զրկել է հանրապետական Իսպանիային ֆրանսիայի հետ սահմանից:

1942 —ստեղծվել է պատմության մեջ առաջին  «Ոսկե սկավառակը» (ոսկու շերտով պատված), որը  RCA Victor զայնագրման ընկերության կողմից հանձնվել է Գլենն Միլլերին («Չատտանուգի-չու-չու» երգով ձայնագրված):

1945 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  խորհրդային «С-13» սուզանավը խորտակել է գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավը, զոհվել է մոտ 300 մարդ:

1962 —ԽՍՀՄ տարածքում խփված ամերիկյան հետախուզական ինքնաթիռի օդաչու Ֆրենսիս Գերի Պաուերսը փոխանակվել է խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի հետ:

1986-իտալական Պալերմոյում սկսվել է սիցիլիական մաֆիայի դեմ ամենախոշոր քրեական գործի դատավարությունը, այսպես կոչված «Մաքսի գործը»:

1997 – շախմատային հզոր Դիփ Բլու համակարգիչը առաջին անգամ պարտության է մատնել Գարրի Կասպարովին:

2005 – վախճանվել է ամերիկացի գրող, դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերը, որը եղել է Մերիլին Մոնրոյի ամուսինը:

2005 —Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային զենք ունենալու մասին:

2006 - Թուրինում բացվել են 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։

2009 – տիեզերքում առաջին անգամ իրար են բախվել Երկրի երկու արհեստական արբանյակներ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular