ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի մոտ իրավիճակ է փոխվել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Քանի օր է՝ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները, քաղաքական վերլուծաբաններն ու պարզապես քաղաքացիները քննարկում ու զայրանում են Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարության վրա։ Նա, հիշեցնենք, խոսելով Հայաստանի՝ «Միութենական երկրի» մաս դառնալու անխուսափելիությունից՝ շեշտել էրգ «Հայաստանը փախչելու տեղ չունի։ Ինչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նիկոլ Վովայեւիչը դրա մասին լավ գիտի»։

Նիկոլ Վովաեւիչը, սակայն որեւէ կերպ չի արձագանքում Բելառուսի գործընկերոջը՝ այն թողնելով արտաքին գործերի նախարարության կամ խորհրդարանական «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության ուսերին։ ՔՊ-ական պատգամավորները, որ Լուկաշենկոյի հայտարարությունը լսելուն պես շտապել էին գրոհել երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոն ու «համարժեք պատասխան» տալ նրան, երեկ փոխել էին վերաբերմունքն ու ավելի սիրալիր դարձել։ «Նման միջադեպեր լինում են, մենք էլ, ԱԳՆ-ն էլ արձագանքել ենք, այնպես որ թեման համարենք փակված»,- մեզ հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավորներից մեկը։

Փաշինյանի մոտ, երեւում է, «իրավիճակ է փոխվել»։ Եթե նա այժմ խուսափում է Բելառուսի իր գործընկերոջը համարժեք պատասխան տալ, ապա 2018-ին զարմացել ու զայրացել էր հանգամանքից, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցածը։ Միջադեպի մասին, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, թե զարմացած է, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ:

«Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից եւ ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ընդգծել էր նա։ Ավելի ուշ Փաշինյանը, անդրադառնալով իր իսկ հարցապնդմանը, ասել էր, թե «ինչ որ ասել եմ, պիտի անեմ, ամեն ինչ արված է»՝ փաստացի այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ պարզաբանում է ստացել Բելառուսի նախագահից։ Լուկաշենկոյի՝ օրերս Հայաստանի մասին արած աղմկահարույց հայտարարության մասով մեր երկրի ղեկավարը, փաստորեն, ո՛չ ասելիք, ո՛չ էլ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն ունի։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular