ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը Թուրքիան և Ադրբեջանը համարում է թշնամի երկրներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հրապարակվել են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի, Հայաստանում հանրային կարծիքի հարցման հերթական արդյունքները, ըստ որոնց՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան (90%) և Ադրբեջանը (77%) համարում են Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ։ Հարցվածների միայն 5%-ն է կարծում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է զարգանան, որպեսզի Հայաստանը զարգանա, իսկ 29%-ն այն կարծիքին է, որ Թուրքիայի հետ պետք է հաստատվեն առանց նախապայմանների հարաբերություններ։ Ու չնայած հարցվածների ճնշող մեծամասնությունը Թուրքիան համարել է Հայաստանի համար սպառնալիք, հարցման պատկերը բոլորովին այլ լույսի ներքո ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան կայքում, որտեղ հրապարակվեց հոդված՝ «Հայաստանցիների 70 տոկոսը կողմ է Թուրքայի հետ հարաբերությունների հաստատմանը՝ պայմանով, որ Անկարան չխոչընդոտի ղարաբաղյան կարգավորմանը» վերնագրով։

Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

Անդրադառնալով IRI-ի հրապարակած հերթական հարցման արդյունքներին` թուրքագետն ասաց․ «Այս տվյալները ցույց են տալիս, որ չնայած բոլոր մեդիամանիպուլյացիաներին և քարոզվող խաղաղության կոչերին, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հասկանում է, թե ինչ է իրենից ներկայացնում Հայաստանի համար Թուրքիայի և Արդրբեջանի հետ հարաբերությունների հաստատումը։ Հայաստանցիների 80 տոկոսի մոտ այդ երկրներից կա քաղաքական, տնտեսական և անվտանգային ապառնալիքի գիտակցում, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները չեն արտահայտում ՀՀ բնակչության մեծամասնութան կարծիքը, ուստի չեն էլ առաջնորդվում այդ կարծիքը հաշվի առնելով։

Փաստ է մեկ բան՝ այս հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությունը Թուրքիան և Ադրբեջանը համարում է թշնամի երկրներ։ ՀՀ դե ֆակտո իշխանությունը, բացի ՀՀ բնակչության մեծամասնության շահերը հաշվի չառնելուց, չի գիտակցում նաև այդ մեծամասնության ու ողջ պետության առաջ ծառացած իրական մարտահրավերները։ Մինչդեռ մեծամասնության համար առաջնահերթություն է ոչ թե այս կարգավիճակով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը, այլ գերիների վերադարձը, Սյունիքի անվտանգության ապահովումը, Արցախի քաղաքական անվտանգության ապահովումը։ Այս առաջնահերթությունները որևէ կերպ արձանագրված չեն ՀՀ դե ֆակտո իշխանության ծրագրերում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular