ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ գնում է հայկական գրերը մաքրելու և հայկական մշակույթը կեղծելու ճանապարհով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Ադրբեջանի մշակույթի նախարարը հայտարարել էր, որ «Ալբանիայի» (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել»՝ իբր ալբանական կրոնական տաճարներից հայերի գրած կեղծ գրառումները վերացնելու համար:

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե ո՞րն է նման նախաձեռնություն սկսելու Ադրբեջանի նպատակը` ադրբեջանագետն ասաց․ « Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի ղեկավարության կողմից հետևյալ դիրքորոշումն է որդեգրվել ու իրականացվում: Հիշում եք նաև, որ պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ ռմբակոծվեց, որից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվում է մի կողմից ալբանացման քաղաքականություն, այսինքն փորձում են այդ մշակութային ժառանգությունը վերագրել կովկասյան Ալբանիային, իրենք էլ իրենց կեղծած պատմության միջոցով իրենց համարում են նրանց իրավահաջորդները:

Մյուս կողմից՝ իրականացնում են ուղղակի վերացման քաղաքականություն. բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում երևում է, թե ինչպես են գերեզմանաքարեր քանդում, խաչքարերի վրա կրակում և այլն: Այժմ Ադրբեջանն այնքան է լպիրշացել, որ համարձակվում է հրապարակային հայտարարել, որ ինքը գնում է հայկական գրերը մաքրելու և հայկական մշակույթը կեղծելու ճանապարհով: Այս քաղաքականության նպատակն իհարկե հստակ է. եթե ջնջվում են հայկական մշակութային ժառանգության հետքերը, մի քանի տարի հետո այլևս հնարավոր չի լինելու ցույց տալ, ներկայացնել, նաև՝ միջազգային հանրությանը, որ սա հայկական ժառանգություն է, պատկանում է հայերին: Նման գործելաոճ եղավ նաև Նախիջևանում 90-ակաների վերջին ու 2000-ականների սկզբին, երբ մի հսկայական մշակութային ժառանգություն վերացվեց ուղղակի մարդկանց աչքի առաջ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular