ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյունավետ աջակցություն արթիկցի զոհված հերոսների ընտանիքներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 նոյեմբերյան հրադադարից անմիջապես հետո Արթիկի բնակիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մի խումբ ռուսաստանաբնակ արթիկցիներ սկսեցին իրականացնել «Օգնություն զոհվածների ընտանիքներին» նախաձեռնությունը։

Շտիգեն ընկերությունն էլ այդ օրերին տարբեր ծրագրեր էր իրականում զինվորի կողքին լինելու նպատակով, որոնք ամփոփեցին «Հայրենիքի պաշտպան» անվանման ներքո: Համատեղելով երկու նախաձեռնությունների նպատակներն ու ռեսուրսները՝ հնարավոր եղավ մշակել և գործարկել ծրագիր, որի տեսլականն է ամեն զոհված զինվորի տանը արևային էլեկտրակայանի տեղադրումը։ Այս նախաձեռնության շնորհիվ հերոսների հարազատներին կտրամադրվիկայուն և երկարաժամկետ աջակցություն՝ մի քանի տասնամյակ անվճար էլեկտրաէներգիան ունենալու միջոցով։ Խոսքը գործ դարձավ, և կարճ ժամանակում 14 ընտանիքներ ստացան արևային էլեկտրակայաններ։ Ծրագիրը, ըստ նախաձեռնողների, կշարունակվի այնքան, քանի դեռ բոլոր նման ընտանիքները չեն ստացել իրենց արևային էլեկտրակայանը։

«Պատերազմի ընթացում մենք տղաներով օնլայն հարթակներից մեկում ստեղծեցինք խումբ, որ կարողանանք ճիշտ գնահատել պահանջները, կոնսոլիդացնել մեր ուժերը և արդյունավետ աջակցություն ցուցաբերել պատերազմի մասնակիցներին, տուժածներին, զավակներ և հայրեր կորցրած մեր ընկերներին», - մեզ հետ զրույցում ասաց Արթիկի «Օգնություն զոհվածներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։

Վերջինս շեշտեց, որ  թեև ի սկզբանե որոշվել էր ամեն ամիս գումար ուղարկել տուժածների ընտանքիների կոմունալ ծախսերը վճարելու համար, բայց ավելի կայուն ու երկարաժամկետ լուծման առաջարկ ունեցան․ որոշվեց տեղադրել արևային էլեկտրակայան, որը կլուծեր կորուստներ ունեցած ընտանիքների էլեկտրաէներգիայի ծախսի հարցը 35-40 տարվա համար։ Արդյունքում, ծրագրի շրջանակներում 5-6 տարվա կոմունալների հանրագումարային գնով հնարավոր եղավ լուծել առայժմ 14 ընտանիքի մոտ չորս տասնամյակի հոսանքի արտադրման խնդիրը։

«Իհարկե, պետք է շեշտել, որ այս նախագիծը այդքան արդյունավետ չէր լինի առանց Շտիգեն ընկերության ղեկավարի ներդրման, ով ընդառաջեց թե՛ գնի, թե՛ առաքման, թե՛ տեղադրման և մնացած բոլոր հարցերում այնպես, որ հնարավորին չափով մատչելի լիներ մեկ կայանի գինը։ Պետք է հատուկ շնորհակալություն հայտնեմ նաև Աղաջանյան եղբայրներին և Կնյազ Խաչատրյանին խոշորածավալ հանգանակությունների համար»,- ասաց Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։

Нет описания.

«Մենք այլևս նախկինը չենք լինի, մենք պետք է կարողանանք պատասխանատու լինել մեր պատմության, այսօր մեր կողքին ապրող հերոսների, նրանց հարազատների և ապագա սերունդների առջև»,- մեզ հետ զրույցում ասաց Շտիգեն ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը։

«Որպես հիմնադիր՝ կառուցել եմ Շտիգեն ընկերությունը՝ հիմնվելով բնության, մարդու, պետության ևհայրենիքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի հրամայականների վրա։ Այդ գաղափարախոսության շուրջ ձևավորելու եմ «Ազգային ինքնություն» գործարար շարժում, բոլոր այն գործարարներին ու անհատներին, որոնց հոգեհարազատ են այս գաղափարները, կոչ եմ անելու համատեղել մեր ուժերը և արդյունավետ, մտածված քայլեր անել։ Միասին մենք շատ ավելի ուժեղ ենք»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Շեկյանը։

Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի անդամ ավելի քան 150 ռուսաստանաբնակ արթիկցի ամեն ամիս 1000 ռուբլի է փոխանցում խմբի համակարգողին, որի արդյունքում հնարավորություն է ստեղծվում գրեթե ամեն ամիս մեկ ընտանիքի համար արևային կայան տեղադրել։

«Մեր ծրագիրը շարունակական է, և մեր տեսլականն է արևային կայաններով ապահովել կորուստ ունեցող բոլոր ընտանիքներին։ Մենք շատ ուրախ կլինենք, եթե մեր շարքերը համալրվեն նոր մասնակիցներով, և որ այս ծրագիրը օրինակ հանդիսանա այլ համայնքներում համանման նախագծեր իրականացնելու համար»,- իր խոսքը եզրափակեց Արթիկի «Օգնություն զոհվածների ընտանիքներին» խմբի նախաձեռնող Հայկ Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular