ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը. ՀՀ վարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանն ու ճանապարհների ապաշրջափակման գործընթացին:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման ու վերականգնման մասին, ձևավորվել է աշխատանքային խումբ երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով:

Վերջերս նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հանդիպում ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեսքեյ Օվերչուկի ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելազյորովի հետ. հիմա քննարկում են տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման ու կառուցման աշխատանքները:

«Մենք պայմանավորվել ենք, որ երկաթուղին պետք է գործի միջազգային կանոններին համապատասխան՝ երկու երկրների օրենսդրության ու սուվերենության շրջանակում, ինչը նշանակում է, որ սահմանային անցման կետերում պետք է իրականացվի սահմանային, մաքսային ու այլ հսկողություն, նաև պետք է համաձայնեցնենք պարամետրերով, որ նույն պարամետրով երկաթուղի կառուցենք, որովհետև դրանք պետք է կպնեն իրար: Այն, ըստ ության, միջազգային բեռնափոխադրումների ուղի է դառնալու ու այս ամենը շատ կարևոր է, որ հնարավոինս արագ արձանագրենք, ստորագրվի դա, եթե կլինի այնպես, որ վավերացման անհրաժեշտություն կլինի, խորհրդարանում էլ վավերացվի», – ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է ճանապարհներին, վարչապետն ասաց, թե ձևակերպվել են առաջարկները, դրանք փոխանցել են ադրբեջանական կողմին, ռուսական կողմին, միջազգային գործընկերներին․ «Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես պատրաստ ենք իրագործել ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման ու կառուցման գործընթացը»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ», որովհետև այստեղ գործ ունեն հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք խաչմերուկի հետ ու դրա գործարկումը կարող է շրջադարձային լինել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular