ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պեկինը Վաշինգտոնից պահանջել է չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պեկինը Վաշինգտոնից պահանջում է չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու ծրագիրը և դադարեցնել բոլոր կապերը Թայվանի և ԱՄՆ-ի զինվորականների միջև: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 9-ին հայտարարել է ՉԺՀ-ի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը հավանություն էր տվել Թայվանի հետ 100 միլիոն դոլար գումարի գործարքին, որը վերաբերում էր Patriot զենիթահրթիռային համալիրներին: «Աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անքակտելի մասին է: Չինաստանն ԱՄՆ-ից պահանջում է՝ անհապաղ չեղարկել Թայբեյին սպառազինություններ վաճառելու պլանը»,-հայտարարել է Ու Ցյանը, որի խոսքը մեջբերվում է գերատեսչության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Նա Վաշինգտոնին կոչ է արել՝ «վերջ տալ Թայվանի և ԱՄՆ-ի զինվորականների կապերին, ինչպես նաև դադարեցնել անհիմն ազդակներ ուղարկելը Թայվանի անկախության օգտին հանդես եկող անջատողական ուժերին՝ Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերի հարաբերությունների համար լուրջ հետևանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular