ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տիգրան Ավինյանը վերցրեց Երևանի քաղաքապետարանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վերցրեց Երևանի քաղաքապետարանը, իսկ տակավին մեկուկես ամիս առաջ նշանակված քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդամենը որպես դեկորացիա է աշխատելու Ավինյանի մոտ։ Երևանի ավագանին երեկ քվեարկությամբ նշանակեց երեք փոխքաղաքապետերի։ Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը կհամակարգի Երևանի քաղաքապետարանի առողջապահության, սպորտի և երիտասարդության ոլորտները, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն՝ առևտրի, գովազդի և իրավական, իսկ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին տնօրեն Ստեփան Մաչյանին վստահվել է ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտների ղեկավարումը։

Դեկտեմբերին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակված Լևոն Հովհաննիսյանն էլ երեկ ֆեյսբուքյան իր էջում է հայտնել, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես քաղաքապետի առաջին տեղակալ այսուհետ համակարգելու է Երևան քաղաքի ֆինանսական, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտները։ Քաղաքապետի ևս մեկ տեղակալի պաշտոն առայժմ թափուր է։ ԶԼՄ-ները գրում էին, թե այդ պաշտոնին նշանակվելու է ինքը՝ Տիգրան Ավինյանը, սակայն մինչ այս պահը որևէ նշանակում չի արվել։

Երևանի քաղաքապետի պաշտոնում, մեր տեղեկություններով, տևական ժամանակ քննարկվում էին Տիգրան Ավինյանի և իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը բուռն քննարկումների արդյունքում որոշել է, որ այդ պաշտոնին ավելի համապատասխանում է Ավինյանը։ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո իշխող ուժը խնդիր ուներ կա՛մ անհապաղ արտահերթ ընտրություններ նշանակել, ինչը լուրջ խնդիրներ կարող էր հարուցել՝ հաշվի առնելով Երևանում փաշինյանական վարչախմբի ցածր վարկանիշը, կա՛մ էլ ժամանակավոր քաղաքապետ նշանակել, մինչև պատրաստ լինեն ատահերթ կամ հերթական ընտրութունների։

Հերթական ընտրությունները, նշենք, կայանալու են 2023 թվականի աշնանը։ Արդյունքում որոշվեց սպասել, մեկտեղել ռեսուրսները, պատրաստվել ընտրությունների։ Իսկ քաղաքապետարանում այլևս ավինյանական կադրերն են որոշումները կայացնելու։ Թե՛ Լևոն Հովհաննիսյանը, թե՛ նորանշանակ երեք փոխքաղաքապետերը Ավինյանի կադրերն են, որքան էլ Հրաչյա Սարգսյանը դիֆերամբներ ձոնի, հայտարարի, թե բովանդակային թիմ է ձևավորվում։ Նոր փոխքաղաքապետերին հանձնարարվել է կադրային հարցերը լուծել, նշանակումներ անել վարչության ղեկավար կազմերում, մանրամասն հետազոտել վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը, ազատվել անցանկալի տարրերից։ Հրաչյա Սարգսյանին դեռ որևէ խոստում չեն տվել, նա, Երևանի քաղաքապետի պաշտոնն ազատելուց հետո, որևէ այլ պաշտոնի կնշանակվի, եթե արդարացնի Տիգրան Ավինյանի հույսերը։

Արամ Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular