Բացահայտվել է օմիկրոնի դեպքում հարբուխի վտանգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ բժշկական գիտությունների թեկնածու, ԼՕՌ բարձրագույն կարգի բժիշկ Վլադիմիր Զայցևը հիշեցրել է, որ հարբուխը տարածված ախտանիշ է, որն առաջանում է կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելիս։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա բացատրել է, թե ինչ է սպառնում հիվանդության նման դրսևորումը։
Զայցևը բացատրել է, որ քթի լորձաթաղանթի բորբոքումը COVID-19-ի օմիկրոն շտամի դեպքում պահպանվում է ավելի երկար, քան սովորական մրսածության դեպքում: Նա նշել է, որ շատ հիվանդներ անփութությամբ են վերաբերվում այս ախտանիշին։ Քիթ-կոկորդ-ականջաբանը բացահայտել է նման հարբուխի վտանգը. այն կարող է հանգեցնել ուղեղի հիպոքսիայի, քանի որ դժվարություններ են առաջանում ուղեղը թթվածնով հագեցնելու գործընթացում։ «Քթով շնչառությունը 70 տոկոսով օդափոխում է մեր ուղեղը: Եթե քթային շնչառությունը կա՛մ թույլ է, կա՛մ բացակայում է, ապա ուղեղում առաջանում է թթվածնի պակաս»,- ընդգծել է նա։ Բժիշկը հավելել է, որ երկարատև հարբուխը հիվանդի գլուխը դարձնում է «չուգուն», և առաջանում են ուժեղ գլխացավեր նաև հիպոքսիայի պատճառով։ Նա մարդկանց խորհուրդ է տվել դիմել բժշկական օգնության եթե քթով շնչառությունը չի վերականգնվել յոթ օրվա ընթացքում։ Օմիկրոն շտամի այլ ախտանիշների դրսևորման դեպքում ևս Զայցևը հորդորել է բժիշկ հրավիրել տուն։ «Եթե մարդը միարժամանակ զգում է թուլություն, ջերմություն, գլխացավ, ապա դրանք են օմիկրոնի իրական նշանները։ Այդ դեպքում այլևս պետք չէ գնալ կլինիկա բժշկի, քանի որ այնտեղ բոլորին կվարակեք։ Պետք է տուն բժիշկ կանչել»,- եզրափակել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը