ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռներ և հնագույն վանքեր. ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանում ձմռանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

profile.ru-ն գրում է, որ Հայաստանում ձմռանը ճանապարհորդներին սպասում են ձյունածածկ լեռների լանջերը, հնագույն տաճարներն ու բյուրեղյա մաքուր օդը։ Այդ երկրում սառնամանիքները, որպես կանոն, չեն գերազանցում մինուս 10°C-ը և դժվար թե խանգարեն ճանապարհորդությունը վայելելուն։ Երկրի հետ օդային հաղորդակցությունը վերականգնվել է 2021 թվականի փետրվարից։ Մուտք գործելու համար ռուսները պետք է ներկայացնեն պատվաստման վկայականներ կամ PCR թեստի բացասական արդյունք: Կանոնները չեն տարածվում մինչև յոթ տարեկան երեխաների վրա։

Երևան

Ավելի լավ է մի քանի օր մնալ երկրի մայրաքաղաքում, քանի որ  այդ կերպ դուք ժամանակ կունենաք քայլել հնագույն քաղաքի փողոցներով և այցելել տեղական բազմաթիվ տեսարժան վայրեր։ Ամենահայտնիներից են Հաղթանակի զբոսայգին և «Մայր Հայաստան» հուշարձանը, Հանրապետության հրապարակը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը, Էրեբունի հնագույն ամրոցը, հայ գեղանկարչության դասական Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը և այլն։

Գառնու տաճար

Երևանից ոչ հեռու գտնվում է Գառնու հեթանոսական տաճարը, որը կառուցվել է մեր թվարկության 1-ին դարում Հայոց արքա Տրդատ Ա.-ի կողմից: 1679 թվականին այն ավերվել է երկրաշարժից և վերստեղծվել խորհրդային տարիներին։ Այն Հայաստանի տարածքում հելլենիստական ​​դարաշրջանի միակ հուշարձանն է։

Խոր Վիրապ

Այդ վանքը գտնվում է Արարատ լեռան մոտ, որի վրա, ըստ ավանդության, Ջրհեղեղից հետո աստվածաշնչյան Նոյն է իջել  իր տապանով։ Վանքը հիմնադրվել է 642 թվականին և երկար ժամանակ ծառայել է որպես Հայ եկեղեցու առաջնորդանիստ նստավայր։ Համալիրի տարածքում պահպանվել են հնագույն վանական միանձնարաններ և մի քանի տաճարներ։ Լավ եղանակին Խոր Վիրապի տարածքից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը։

Ծաղկաձոր

Փորձառու ճանապարհորդները խորհուրդ են տալիս առնվազն երեք օր անցկացնել Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրում։ Գեղատեսիլ հանգստավայրը գտնվում է Թեղենիս լեռան ստորոտին և հայտնի է իր մաքուր լեռնային օդով։ Լեռան երկար, մեղմ լանջերը հարմար են բոլոր մակարդակների դահուկորդների և սնոուբորդիստների համար, իսկ ճոպանուղիների մոտ հազվադեպ են հերթեր գոյանում: Հնության սիրահարներին դուր կգա նաև մոտակայքում գտնվող Կեչարիս վանքը, որը կառուցվել է 11-13-րդ դարերում։

Սևանա լիճ

Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճը հայտնի է իր բնական պարկով, որը տարածված է նրա ափերին: Այստեղ կարելի է հիանալ կենդանիների և բույսերի հազվագյուտ տեսակներով։ Լճից ոչ հեռու գտնվում են Սևանավանքի, Այրիվանքի, Կոթավանքի եկեղեցիները և պատմության ու ճարտարապետության այլ հուշարձաններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular