ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ունենք ինքնիշխանության ու մեր շահերի պաշտպանության լրջագույն խնդիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը փախչելու տեղ չունի և որ ի վերջո հայտնվելու է Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում: Լուկաշենկոյի այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ Հայաստանում:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

Հարցին, թե ինչո՞ւ է Բելառուսի նախագահը նման միտք հնչեցրել քաղաքագետն ասաց. «Բելառուսում տեղի ունեցած խայտառակ ընտրություններից ու դրանց արդյունքների կեղծումից հետո առաջացած բողոքի շարժումը դաժանաբար ճնշելուց հետո, ըստ էության, Լուկաշենկոն դուրս է եկել քաղաքակիրթ երկրների ղեկավարների շարքից ու ունի միայն մեկ նպատակ՝ ամեն հնարավոր ու անհնար առիթներով ապացուցել իր հավատարմությունը Ռուսաստանի նախագահին ու Ռուսաստանի շահերին: Այդ ճանապարհին, նա, բնականաբար, կանգ չի առնում: Սա ընդամենը պետք է դիտարկել որպես Ռուսաստանի նախագահին հաճոյանալու փորձ»:

Հարցին, թե պաշտոնական Երևանի արձագանքն ի՞նչ պետք է լինի այս հայտարարությանը՝ քաղաքագետն ասաց. «Նման միջադեպերն ընդհանրապես հնարավոր է դիտարկել ազգային ինքնասիրության համատեքստում, թույլ չտալ, որ մեզ վիրավորեն, բայց կոմիզմի ժանրից է դա պահանջել մի իշխանությունից, որը Ղարաբաղ է կորցրել ու պատերազմը տանուլ է տվել, այսինքն՝ ավելի մեծ ազգային ինքնասիրության ոտնահարում, քան այն, ինչ մեզ հետ տեղի է ունեցել, ուղղակի հնարավոր չէ պատկերացնել, մի բռնապետի ասածը դրա հետ համեմատած ուղղակի ոչինչ է: Խնդիրը ոչ թե Լուկաշենկոյի ասածն է, այլ այն, որ մենք ունենք ինքնիշխանության ու մեր շահերի պաշտպանության լրջագույն խնդիր»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular