Մուսա Դեմբելեն ավարտեց կարիերան
ՍՊՈՐՏԼոնդոնի «Տոտենհեմի» եւ Բելգիայի հավաքականի նախկին խաղացող, 34-ամյա կիսապաշտպան Մուսա Դեմբելեն ավարտել է ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան, հաղորդում է hln.be-ն։
Մուսա Դեմբելեի վերջին ակումբը չինական «Գուանչժոու Սիթին» էր, որի կազմում նա խաղացել է 2019-2021 թվականներին։
Մուսա Դեմբելեն հանդես է եկել նաեւ «Ժերմինալում», «Վիլլեմ Երկրորդում», «ԱԶ Ալկմարում» եւ «Ֆուլհեմում»։
Մուսա Դեմբելեն 2018-ին Բելգիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։