ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում. Կարեն Կարապետյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարեն Կարապետյանին մամուլի ասուլիսում լրագրողներից մեկն ուղիղ հարցրեց՝ օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ եք, օրինակ կարո՞ղ եք ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի թանկացրեք: «Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառույթն է՞»,- հարցրեց իրեն հարց ուղղող լրագրողին վարչապետը:

«Օրիգարխների հետ ես զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով: Կարո՞ղ եմ զանգահարել եւ, այ սենց, կտրուկ ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք…»,- կիսատ թողնելով միտքը վարչապետը խոսեց ալյուրի գնի թանկացումից՝ նշելով, որ այն շատ չի թանկացել, կարագի գինը թանկացել է, բայց ահագին չի թանկացել:

«Եթե Նոր տարվա միջին գները նայենք, ապա կարագի գինն ընկել է, բա ինչի՞ չեք ասում նրանք, որոնք, որ ընկել են: Գնողունակությունը, ձեր այս Նոր տարում, չի եղել ավելի վատ, քան անցած Նոր տարում: Այդ իսկ պատճառով, բոլոր այդ հաշիվները հաշվի առնելով՝ եթե շուկայում կա արձագանք, որը պետք է բերեր գնի փոփոխության, ուրեմն պետք է բերի գնի փոփոխության»,- շեշտեց Կարեն Կարապետյանը:

Նյութի աղբյուրն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular