ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորին կալանավորեցին, որ մյուսների աչքը վախացնեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջին ատյանի դատարանը երեկ բավարարել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունն ու որոշել կալանավորել Սյունիքի մարզի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Դատավորը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: 36-ամյա Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, պնդում է, թե իր հետ տեղի ունեցող գործընթացը ուղիղ միջամտություն է դատավորի լիազորությունների իրականացմանը։

Ըստ մեղադրանքի` Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձն է: Մկրտչյանը դեկտեմբերին տեղի ունեցած նիստին չէր ներկայացել, ինչը դատարանն անհարգելի էր համարել ու խափանման միջոց ստորագրությունը փոխարինել էր կալանքով։ Գլխավոր դատախազությունից պարզաբանել էին, որ դատավոր Բորիս Բախշիյանը Նվեր Մկրտչյանին ակնհայտորեն առանց հիմքերի, առանց նրան լսելու ու դիրքորոշմանը ծանոթանալու է կալանավորել։

Դատավորի նկատմամբ այս վերաբերմունքն այնքան անհեթեթ և իմաստազուրկ է, որ զարմացել են նույնիսկ իշխանամերձ իրավաբանները, իսկ իրավաբանական հանրույթն ընդհանրապես ցնցված է։ Զարմանալի ոչինչ, իրականում, տեղի չի ունեցել։ Դատական համակարգը ծնկի բերելու գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ընդամենը այսկերպ ցանկանում է ահաբեկել մյուս բոլոր դատավորներին, կոտրել անկախ դատավորների կամքը։ Բորիս Բախշիյանի դեմ մեղադրանքը, անխոս, շինծու է, և հենց այդ անհեթեթությամբ էլ տրամաբանական։ Իշխանափոխությունից հետո դատական համակարգն այն եզակի կայացած կառույցն էր, որ ամբողջությամբ ծնկի չիջավ «հեղափոխական» վարչախմբի առջև։ Բազմաթիվ դեպքերով դատավորները անկախ և անաչառ որոշումներ են կայացրել, հրաժարվել են կատարել Փաշինյանի քմահաճույքները։ 

Որոշ ժամանակ գործող վարչախումբը դատավորների այս անկախությունը ներկայացնում էր որպես իր ժողովրդավարության օրինակ, իշխանության թևերի փոխզսպումների և հակակշիռների ցայտուն դրսևորում։ Վերլուծաբանները, սակայն, կանխատեսում էին, որ այս իրավիճակը երկար ձգվել չի կարող։ Երբ երկիրը գլորվում է բռնապետության անդունդը, որևէ անկախ համակարգ գոյություն ունենալու իրավունք չունի։ Ուստի և, անհեթեթության այս դրսևորումը միանգամայն պատճառաբանված է Փաշինյանի տեսակետից։ Նա պարզ ազդակ է հղել դատական ողջ համակարգին, որ կհետապնդի ու կհալածի յուրաքանչյուրին, ով նույնիսկ կմտածի դատական անկախության մասին։ Իսկ գագիկջհանգիրյաններն ու կարենանդրեասյանները կապահովեն դատական համակարգի ջախջախումը։

Արմեն Հովսեփյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular