ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա թշնամիներ են. Ադրբեջանը գազ կմատակարարի ԵՄ-ին Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

pravda.ru-ն գրում է, որ ԵՄ-ն ի դեմս Ադրբեջանի գազի մատակարար է գտել Ռուսաստանի հետ մոտեցող պատերազմի համատեքստում: Բաքվի մտադրությունների մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։ «Շտապ անհրաժեշտության դեպքում որոշակի լրացուցիչ ծավալներ կլինեն»,- ասել է նա։ Նրա խոսքով, Ադրբեջանը կարող է ավելի շատ գազ արդյունահանել և ավելացնել Հարավային գազային միջանցքի հզորությունը։ Երկիրը կարող է նաև փոխադրել թուրքմենական գազ, քանի որ երկու երկրները մտադիր են համատեղ շահագործել Կասպից ծովում գտնվող Դոստլուգ հանքավայրը, ընդգծել է դեսպանը։

««Արտակարգ իրավիճակ» Արևմուտքում կոչվում է Ռուսաստանի «ներխուժումը» Ուկրաինա (ներառյալ ԴԺՀ-ի ճանաչումը) և դրան հաջորդող պատժամիջոցները Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ, ինչը կարող է հանգեցնել դեպի Եվրոպա գազի և նավթի փականների փակմանը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն այժմ տենդագին փնտրում են ածխաջրածինների, առաջին հերթին գազի այլընտրանքային մատակարարների: Սուլեյմանովի խոսքով` Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները կմասնակցեն Հարավային գազային միջանցքի հզորությունների ընդլայնմանն ուղղված համաժողովին։ Բացի դա Ադրբեջանը պետք է հաշվի առնի սեփական ներքին սպառումը, որը ձմռանը կտրուկ աճում է, նախքան Եվրոպա ավելի շատ գազ մատակարարելը, ասել է նա: «Իսկ ադրբեջանական ծավալները հավասար չեն ռուսական ծավալներին, դա ակնհայտ է»,- հավելել է դեսպանը։ Հասկանալի է, որ դա Մոսկվային ուղղված ռևերանս է, բայց դա դժվար թե գնահատվի, քանի որ խոսքը Ռուսաստանի և Արևմուտքի միջև պատերազմական իրավիճակում «գործընկերոջ» գործողությունների մասին է։

Ադրբեջանը պլաններ ունի գազի հոսքը ավելացնել տարեկան մինչև 20 միլիարդ խորանարդ մետր գազի և ոչ միայն Թուրքմենստանից, այլ նաև «Շահ Դենիզ-2» հանքավայրից: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը Հարավային գազային միջանցքով փոխադրվել է 8,1 միլիարդ խորանարդ մետր գազ՝ Իտալիա է առաքվել 6,8 մլրդ խմ, Հունաստանին ու Բուլղարիային՝ 1,2 մլրդ խմ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular