ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իրան՝ Հեղափոխության օր, Լեհաստան՝ Քրեակատարողական հաստատությունների աշխատողների օր, Հյուսիսային Կորեա՝ Զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմական քարտեզագրի օր, Սլովենիա՝ Պրեշերոնի, Սլովենյան մշակույթի օր, Գնչուներ՝ Ստրկության վերացման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1877– ծնվել է ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ Ստեփան Քափանակյանը։

1915- երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար:

1953 - վախճանվել է արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը։

1976 - վախճանվել է խորհրդահայ ուզբեկ թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը։

2003-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ԿԸՀ և դուրս է եկել ընտրապայքարից: Իր թեկնածությունը Վազգեն Սարգսյանի եղբայրը հանել է հօգուտ ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի:

2007- նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:

2008- գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում: Հիմնականում այրվել են շենքի երրորդ եւ չորրորդ հարկերը եւ մասամբ` երկրորդ հարկը։

2019- արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ է քվեարկել կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրին: Այդ ծրագրով ազդարարվել է տնտեսական հեղափոխության մեկնարկը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

412 —ծնվել է անտիկ փիլիսոփա-նեոպլատոնիկ Պրոկլ Դիադոխը։

 1250 —Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը։

1347 —Բյուզանդական քաղաքացիական պատերազմի ժամանակ կնքվել է համաձայնագիր, ըստ որի` ամբողջ իշխանությունը 10 տարի պետք է մնա Կանտակուզիանի ձեռքին, որից հետո Հովհան 5-րդ Պալեոլոգը պետք է դառնա վերջինիս հավասար կառավարող, իսկ Կանտակուզիանի աղջիկը դառնա Պալեոլոգի կինը։

 1587 —Ֆոտերինգեյ դղյակում գլխատվել է Շոտլանդիայի թագուհի և Անգլիայի թագի հավակնորդ Մարիա Ստյուարտը։

1649 —Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ կազակները փորձել են գրավել Մոզիրը։

 1700 —ծնվել է շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս, մաթեմատիկական ֆիզիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Դանիել Բեռնուլլին։

1709 –վախճանվել է բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ Ջուզեպպե Տորելլին։

1724– Սանկտ Պետերբուրգում Պետրոս 1-ինի հրամանով հիմնվել է Ռուսական կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:

1725 - վախճանվել է համայն Ռուսիո առաջին կայսր Պետրոս 1-ինը։

1816 —շոտլանդական Աբերդինշիր կոմսությունում ոստիկանական օպերացիայի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է շուն։

1817 –ծնվել է ԱՄՆ-ի բանակի կադրային սպա և քաղաքացիական պատերազմի տարիներին Կոնֆեդերացիայի բանակի գեներալ Ռիչարդ Յուելը։

1828– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր, նաև աշխարհագրագետ Ժյուլ Վեռնը:

1834– ծնվել է ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, որը բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը:

1837 —Սանկտ-Պետերբուրգի արվարձանում տեղի է ունեցել Պուշկինի և Դանթեսի դուելը, որի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է։

1838 —Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում Սեմուել Մորզեն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած էլեկտրոմագնիսական հեռագիրը։

1856 —Վալախիայում Բարբու 1-ինը իրականացրել է դատական իշխանության ռեֆորմ, ըստ որի` գնչուների մոտ արգելվել է ներքին ստրկությունը։

1865 —Բեռնում գիտական ընկերության նիստի ժամանակ Գրեգոր Մենդելը իր զեկույցում ներկայացրել է Մենդելի օրենքները։

1874- Տեղի է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։

1879 – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների:

1883 – ծնվել է ավստրիական և ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան Ջոզեֆ Շումպետերը։

1904 —Ճապոնիայի Պորտ-Արտուրի վրա հարձակումով սկսվել է ռուս-ճապոնական պատերզմը։

1905 - ծնվել է մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովը։

1911 - ծնվել է ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Էլիզաբեթ Բիշոփը։

1920 —Տիրանան դարձել է Ալբանիայի մայրաքաղաք։

1921 - վախճանվել է  ռուս մանր բուրժուական հեղափոխական, անարխիզմի տեսաբան, աշխարհագրագետ-երկրաբան Պյոտր Կրոպոտկինը։

1924-ԱՄՆ-ի Նևադա նահանգում բանտային ատամնաբույժ Տերների առաջարկով որպես մահապատժի ձև առաջին անգամ օգտագործվել է գազախցիկը։

1928 - ծնվել է խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը։

1929– ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը նախկին հելիկոպտեր անվանման փոխարեն անվանել է ուղղաթիռ, և այդպիսով այդ բառը մտել է գործածության մեջ:

1931 —կայացել է Հնդկաստանի նոր մայրաքաղաք Նյու-Դելլի հանդիսավոր բացումը։

1948- տեղի է ունեցել 5-րդ  Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

1963 – Իրաքում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ Կասեմի ռեժիմի փոխարեն հաստատվել է Բաաս կուսակցության դիկտատուրա:

1984- մեկնարկել են 14-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերը (Սարաևո, Հարավսլավիա)։

1992- տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular