ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում իր տարածքներից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի խորհրդարանի պատգամավորները մշակել են «Բռնազավթված տարածքների մասին» նախագիծ։ Ըստ այդմ՝ իրավական կարգավիճակ է տրվում Արցախի օկուպացված տարածքներին:

Այս թեմայի մասին զրուցել ենք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ։

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը` Տարոն Սիմոնյանն ասաց. «Ես հրադադարից անմիջապես հետո կոչ էի անում, որ օր առաջ ընդունվեր այդ օրենքը։ Սա ուշացած նախաձեռնություն է, շուտ պետք է ընդունվեր, որովհետև ցանկացած պետություն, ում տարածքը բռնազավթում են, բռնազավթված տարածքների իրավական ռեժիմի վերաբերյալ կարգավորում պետք է ունենա։ Արցախն այս երկու տարի է՝ չուներ նման կարագավորում և լավ է, որ արդեն կունենա։ Այսինքն՝ սա ուշացած, բայց անհրաժեշտ քայլ է»։

Հարցին, թե իրավական տեսանկյունից ի՞նչ հնարավորություններ կարող է տալ այս օրենքի ընդունումը` նախկին պատամավորն ասաց. «Առաջինը, այս օրենքն ընդունելով՝ նշանակում է, որ Արցախի Հանրապետությունը չի հրաժարվում իր տարածքներից։ Այսինքն՝ դեռևս իրավական մակարդակում պահպանում է իր կապն այդ տարածքների հետ՝ պնդելով, որ այդ տարածքները միջազգային իրավունքի խախտմամբ գրավված տարածքներ են։ Հետևաբար, դրանք ապօրինաբար գրավված, զավթված տարածքներ են, իսկ այնտեղ կատարվող ցանկացած իրադարձություն փաստացի դուրս է Արցախի վերահսկողությունից։ Եվ, հետևաբար, Արցախի կառավարությունը պատասխանատվություն չի կրում այնտեղ կատարվող, օրինակ, մարդու իրավունքների խախտումների համար։ Ավելին, այնտեղ կատարվող շինարարական աշխատանքները, տնտեսական գործունեությունը և այլ աշխատանքները, եթե համաձայնեցված չեն Արցախի իշխանությունների հետ, ապա դրանք ապօրինի են։ Մուտքը, ելքը, ցանկացած հարաբերություն, որը տեղի է ունենում բռնազավթված տարածքներում՝ առանց Արցախի Հանրապետության իրավազոր պետական մարմինների թույլտվության, ապօրինի է։ Հետագայում, երբ որոշ ժամանակ անց այդ տարածքները կվերադառնան Արցախի վերահսկողության տակ, արդեն Արցախը կկարողանա իր օրենսդրության շրջանակներում ամբողջ իշխանությունը տարածել այդ տարածքների նկատմամբ և ապօրինի համարել նախկինում կատարված ցանկացած հարաբերություն, տնտեսական գործունեություն և այլն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular