ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան ևս մեկ հարթակ է փորձում դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ կարող է տալ այս հանդիպումը Հայաստանին ու ընդհանրապես հակամարտության լուծմանը` քաղաքագետն ասաց. «Այս համատեքստում Ֆրանսիան ավելի շատ ցանկացել է ընդգծել իր դերակատարությունը տեղի ունեցող գործընթացներում, և Ֆրանսիայի դեսպանության կայքում հրապարակված տեքստում հենց այդպես էլ նշվում է, որ Ֆրանսիան շարունակելու է աշխատել իր գործընկերների հետ՝ հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ու խաղաղության: Ֆրանսիան ևս մեկ հարթակ է փորձում դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններում: Ինչպես Մոսկվան, այնպես էլ Ֆրանսիան վերջին շրջանում փորձում են ամեն կերպ ընդգծել իրենց դերակատարությունը տարածաշրջանում, ինչը Հայաստանի համար բավականին լավ է, քանի որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել խնդրի վերաբերյալ դերակատարների ցանկը, քանի որ մեկ դերակատարի՝ կոնկրետ Ռուսաստանի պարագայում Հայաստանի շահերն իրացնելը բավականին բարդ է»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular