ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-իրանական հարաբերությունները ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 26-ին Իրանում տեղի էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամեդ Ռեզա Աշտիանիի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպումը որի ընթացքում քննարկվել էին ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։ Նույն օրը Հասանովը հանդիպել էր նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

Այս թեմայի մասին զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Հարցին, թե նման մակարդակի հանդիպումները կարո՞ղ են որևէ վտանգ ներկայացնել Հայաստանի կամ հայ-իրանական հարաբերությունների համար իրանագետն ասաց. «Եթե բնութագրի Բաքվի բռնապետի վարքագիծն Իրանի հետ հարաբերություններում, ապա դա միտված է Ադրբեջանի համար ապահովելու երկու կարևոր հանգամանք։ Առաջինը, Ադրբեջանն ապահովագրելու, իրենց իսկ բնորոշմամբ, իրանական վտանգներից, իսկ այդ վտանգները շատ դեպքերում Ադրբեջանում գնահատվում են բավականին իրատեսական, հաշվի առնելով հատկապես իրանական վերջին զորավարժությունների փորձը, որտեղ Ադրբեջանը գրեթե մատնվել էր խուճապի։

Եվ երկրորդ ուղղությունը, որը մշտապես եղել է Բաքվի բռնապետի ուշադրության կենտրոնում՝ Ադրբեջան-Իրան հարաբերություններում բարեկամության պատրանքների քարոզչական պատկերի ստեղծմամբ ազդել հայ հասարակության վրա։ Հայաստանում Իրանը դիտարկվում է՝ որպես բարեկամական պետություն, և պետություն, որն ըստ էության ապահովում է նաև մեր անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Հայ-իրանական հարաբերությունները՝ թե քաղաքական, թե մյուս բոլոր ոլորտներում, ՀՀ անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն են»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular