ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոնբասում հայտնել են լեհ վարձկանների ժամանման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների և լեհ վարձականների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:

«Ուկրաինական հրամանատարությունը ոչ թե պարզապես ուժեղացնում է իր խմբավորումը ԴԺՀ-ի մերձակայքում, այլև գրոհային խմբեր է կազմավորում գաղափարական ուղղվածությամբ ազգայնականներից»,-փետրվարի 7-ին լրագրողներին ասել է Բասուրինը:

Նա հավելել է, որ հետախուզությամբ տեղեկություններ են ստացվել «Ուկրաինայի զինված ուժերի այսպես կոչված Միավորված ուժերի գործողության անցկացման գոտի լեհ վարձականների ժամանման մասին»:

ԴԺՀ-ի հրամանատարության կարծիքով՝ լեհ վարձականների խնդիրը կարող է լինել ուկրաինացի ուժայինների հետ համատեղ «կետային դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների անցկացումը, որոնք ուղղված կլինեն կենսապահովման, սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտները շարքից հանելուն և տեղի բնակչությանն ահաբեկելուն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular