ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը փորձում են ամրապնդվել Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անցած օրերի թոհուբոհի մեջ գրեթե աննկատ մնաց արտառոց մի հայտարարություն, որ կառավարության նիստից հետո արել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Տխրահռչակ այս նախարարը, որ գործադիրում կատարում է նույն այն դերը, ինչ խորհրդարանում՝ Հովիկ Աղազարյանը, մեկնաբանել է վերջին շրջանում տարածված հայտարարությունները, թե թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռքբերում։ Քերոբյանը հայտնել է, թե Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն։

«Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,– ասել է Քերոբյանը՝ միաժամանակ տարօրինակ մի այլ արտահայտություն արել, թե այդ ցանկում ռազմավարական կարևոր օբյեկտներ չկան։ Էկոնոմիկայի նախարարը, ով տակավին վերջերս հանդես էր գալիս թուրքական ապրանքների էմբարգոյի օգտին, այսօր էլ հակառակ քարոզն է անում, նշում, թե Հայաստանի տնտեսությունը միշտ էլ բաց է եղել թուրքերի համար։ Էական հանգամանքն այն է, որ Հայաստանի գործող վարչախումբը որևէ խնդիր չի տեսնում, որ թուրքերը կարող են անշարժ գույք գնել Հայաստանում։ Եվ չկա որևէ մեկը, ով Քերոբյանին ու նրա վերադասներին բացատրի, որ անշարժ գույքն ինքն իրենով արդեն ռազմավարական կարևորություն ունի, ուստի չի կարելի թույլ տալ անշարժ գույքի անցումը թշնամի պետության ներկայացուցիչների ձեռքը։

Օրենքն, իհարկե, արգելում է հողերի վաճառքը օտարերկրացիներին, սակայն այն այնքան թերի է, որ գնորդը միշտ էլ սողանցքներ կարող է գտնել և դառնալ ոչ միայն հողատարածքի, անշարժ գույքի, այլև ռազմավարական նշանակության այլ օբյեկտների սեփականատերը։ Եվ կա ՀՀ իշխանություն, որը պարտավոր է կանխել նման դրսևորումները, ԱԱԾ-ն, որ պետք է ունենա բոլոր տեղեկությունները նման գործարքների մասին, համապատասխան կառույցներ, որոնք թույլ չտան թշնամու տնտեսական էքսպանսիան Հայաստան։ Թեպետ, ո՞ւմ ենք ինչ ասում․ գործող վարչախումբը ոչ միայն չի անելու դա, այլև ինքն էլ նպաստելու է թուրքերին Հայաստան բերելու, մեր երկիրը թշնամու կցորդ դարձնելու, Հայաստանը Աջարիայի վերածելու հարցում։

Ռոբերտ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular